Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ

Նախագծի  նպատակն է ներդնել գործընկեր հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության լավարկված համակարգեր և պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռնեն առավել թափանցիկ ու մրցակցային տարբերակով ընտրել այն հասարակական կազմակերպությանը, որը կտրամադրի աջակցություն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին, կհանդիսանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ, ինչպես նաև կիրականացնի օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

  • Քննարկվել է

    21.11.2023 - 06.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1684

Տպել