Haykuhi Hovhannisyan
20.11.2023
կարծումեմ տարեկետում տալի ճիշտ է, սպորտի բնագավառի մարդը երկու տարվա ընթացքում կկոցնի իր արդյունավետությունը
Լրամշակման փուլում է
3 - Կողմ
7 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը, Հայաստանի ֆուտբոլի ինչև 19 տարեկանների հավաքական թիմի անդամ չհամարվող Անդրանիկ Տիգրանի Գրիգորյանին և Ժորա Սուրենի Բաղրամյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու խնդրանքով «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2023 թվականի նոյեմբերի 13-ի № Ֆ/1 146 գրությունը:
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 2-ի 7-րդ և 9-րդ կետերը:
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկվել է
20.11.2023 - 08.12.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1783
Տպել20.11.2023
կարծումեմ տարեկետում տալի ճիշտ է, սպորտի բնագավառի մարդը երկու տարվա ընթացքում կկոցնի իր արդյունավետությունը