Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2023 թ. № ---------  -Ա

 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2023 ԹՎԱԿԱՆ  ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի  6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Անդրանիկ Տիգրանի Գրիգորյանին (ծնվ՝ 15.03.2005 թ., ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց,  շ. 52/1,  բն. 6, Երևանի N 4 ԶԿ) և Ժորա Սուրենի Բաղրամյանին (ծնվ՝ 04.01.2005 թ., ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Նաիրյան փ., շ. 18, բն. 39, Կոտայքի մարզի  ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի մինչև 19 տարեկանների  հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիները  ընդգրկված չլինելու  հիմքով:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023  թվականի հուլիսի 20-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի  ամառային   զորակոչից տարկետում տալու մասին» № 1207-Ա որոշման   հավելված N 2-ի  7-րդ և 9-րդ  կետերը:

 

 

 

                    

  • Քննարկվել է

    20.11.2023 - 08.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1784

Տպել

Առաջարկներ`

Haykuhi Hovhannisyan

20.11.2023

կարծումեմ տարեկետում տալի ճիշտ է, սպորտի բնագավառի մարդը երկու տարվա ընթացքում կկոցնի իր արդյունավետությունը

Տեսնել ավելին