Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր

  • Քննարկվել է

    13.11.2023 - 28.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էլեկտրոնային արդարադատություն, Քաղաքացիական դատավարություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3043

Տպել

Առաջարկներ`

Andranik Ghazaryan

19.11.2023

Ծանուցումների թվայնացումը բնական, անհրաժեշտ և օրինաչափ գործընթաց է, որը պետք է հետագայում տարածվի նաև ֆիզիակական անձանց հետ հարաբերություններում։ Սակայն կարևորվում է նաև որոշակիությունը և պատշաճությունը այս գործընթացում՝ որպես սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի արդյունավետ ապահովման նախապայման։ Ուստի այս առումով բացառապես հարկային մարմնի անձնական էջը որպես միակ տարբերակ սահմանելու դեպքում խաթարվում են այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի շահերը, ովքեր երկար ժամանակ գործունեություն չեն ծավալում և չեն հաշվառված հարկային մարմնի հարթակում։ Արդյունքում, բացակայելու է նման սուբյեկտներին ծանուցելու տարբերակը սահմանող իրավական հիմքը և ցանկացած ծանուցում կարող է հեշտությամբ համարվել ոչ պատշաճ՝ այդպիսով նաև ստեղծելով իրավական բաց, որը հատկապես վարչաիրավական հարաբերություններում մեկնաբանվելու է հօգուտ մասնավոր սուբյեկտի։ Հետևաբար, անհրաժեշտ է առավել գործուն և համակողմանի մեխանիզմ, որի առնչությամբ առաջարկում եմ Հարկային օրենսգրքում կամ փոփոխություն նախատեսող օրենքում որպես անցումային դրույթներ սահմանել տնտեսվարողների հարկային մարմնում անձնական էջ ունենալու իմպերատիվ պահանջը և հետևանքները այդ պահանջի խախտման համար՝ հարկային օրենսգրքով կամ ՎիՎՕ-ով՝ կախված հետագա օրենսդրական քաղաքականությունից, ինչպես նաև սահմանել Հարկային մարմնի պարտավորությունը անձնական էջում հաշվառված էլեկտրոնային փոստի հասցեն պետ․ռեգիստրին փոխանցելու և այն ռեգիստրի հրապարակային և հասանելի տեղեկությունների մեջ ներառելու իրավական հիմքեր։ Այդպիսով՝ իրավաբանկան անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ ցանկացած տեսակի հարաբերություններում գտնվող անձինք և մարմինները լայն հնարավորություններ կունենան սեղմ ժամկետներում վերջիններիս ծանուցումները ուղարկելու, վարչական և դատական վարույթները ողջամիտ ժամկետներում անցակացնելու, քանի որ համընդհանուր պարտադիր պայմանի, այն է՝ անձնական էջի և էլեկտրոնային փոստի առկայության պայմաններում նման ծանուցումը կահամարվի պատշաճ, արգելք չի հանդիսանա վարույթային և դատավարական, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող սուբյեկտի պայմանագրային իրավունքների և լիազորությունների իրականացման համար, որի միջոցով միմիայն կխթանվի քաղաքացիական շրջանառության ակտիվությունը և արդյունավետությունը։

Տիգրան Ստեփանյան

14.11.2023

Առաջարկվում է <<ինտերնետով ծանուցում>>-ը պատշաճ ծանուցում համարելու դեպքում վարչական մարմինների կողմից կայացված բոլոր տեսակի վարչական ակտերի և գործողությունների բողոքարկման ժամկետները սահմանել ոչ պակաս քան 1 տարի

Տիգրան Ստեփանյան

14.11.2023

Առաջարկվում է սահմանել առնվազն մեկ անգամ պատվիրված նամակով ծանուցումն ապահովելու պայման, հակառակ դեպքում ստացվում է, որ պետությունը վարչարարության սուբյեկտին ծանուցելու իր պարտականությունը պատշաճ չի կատարում և թոթափելով այդ պարտականությունն իր վրայից՝ ոտնահարում է վարչարարության սուբյեկտների իրավունքները։

Տեսնել ավելին