Հիշել նախագիծը

«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ներառում է տնտեսական գործունեության հետևյալ հատվածները․

1․ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրոնային բաղադրամասերի,  համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի, ժամացույցների (ձեռքի և այլ), ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի, օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունները):

2․ էլեկտրական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի,  մարտկոցների և կուտակիչների, Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների, Էլեկտրական լուսավորման սարքավորանքի, կենցաղային սարքերի, այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունները)։

3․ մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (ընդգրկում է ընդհանուր նշանակության մեքենաների, ընդհանուր նշանակության այլ մեքենաների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների, մետաղագործության համար մեքենաների և հաստոցների, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրությունները)։

Ոլորտի հիմնական արտադրատեսակներն են համարվում չափիչ և ստուգող սարքավորումները (անկյունաչափեր, աղաչափեր), ջերմակարգավորիչ սարքերը, բյուրեղների աճեցումը, օպտիկական և լազերային սարքավորումները, կապի միջոցները և համակարգերը, բժշկական և արդյունաբերական նշանակության գերկարծր և բարձր ճշգրտության գործիքները, Էլեկտրատեխնիկական սարքավորումները, կրթական լաբորատորիաների արտադրությունը։

Սարքաշինությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։

Սույն ծրագրում ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում են դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։

  • Քննարկվել է

    08.11.2023 - 23.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2151

Տպել