ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2023 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12-րդ հավելվածի 1.13.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.13. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ`
- Ավագ բուժաշխատողի կաբինետ
- Միջամտությունների կաբինետ (կետ 1.21.)
- Ախտահանման կաբինետ (կետ 1.24.)
- Վիճակագրության և մատենավարման ծառայություն (կետ 8.2.)
Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`
- Սերմի ստացման սենյակ
- Սերմի մշակման և պահպանման սենյակ
ԱՎԱԳ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ԿԱԲԻՆԵՏ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Սեղան և աթոռներ
- Հանդերձապահարան
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏ (կետ 1.21.)
Ներառյալ նաև`
- Կոնքաչափ
- Միանվագ օգտագործման տակաշորեր, ձեռնոցներ, ախտահանող նյութեր
- Հեշտոցային հայելիներ, զոնդեր, ունելիներ, կաթետերներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, Ֆոլգմանի գդալներ, մկրատներ, կորցանգ ուղիղ, կորցանգ ոլորված
- Էմալապատ ամանեղեն՝ գործիքների ախտահանման համար
- Գինեկոլոգիական բազկաթոռ
- Շարժական էլեկտրալամպ՝ ռեֆլեկտոր
Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`
- Ուլտրաձայնային հետազոտման ապարատ` հեշտոցային տվիչներով
- Ներարգանդային սերմնավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման կաթետր
ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ
- Աթոռ
- Սեղան
- Հեռուստացույց
- Լվացարան
ՍԵՐՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՆՅԱԿ
- Դյուարներ (սերմի պահպանման համար տարաներ)
- Մանրադիտակ
- Ցենտրիֆուգա` դիվերգենտ ռոտորներով
- Կրիոսրվակներ, կրիոձողիկներ, սրվակներ, փորձանթներ, ավտոմատ պիպետներ, ծայրադիրներ և/կամ պաստերային պիպրետ
- Սերմի սառեցման համար նախատեսված կրիոպրոտեկտորներ
- Սերմի գրադիենտային մշակման և լվացման համար նախատեսված միջավայրեր
- Սերմնի ներկման համակարգ
- Սերմնաբջիջների հաշվիչ
- Հեղուկ ազոտ (համապատասխան տարայով` դյուար)
- Սառնարան
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Ավագ բուժաշխատող-գինեկոլոգ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Միջին բուժաշխատող` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Կրտսեր բուժաշխատող
- Ավագ բուժաշխատողի համապատասխան վերապատրաստման և կոլպոսկոպի առկայության դեպքում կարող է իրականացվել արգանդի վզիկի ախտահարումների բուժում:
- Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սեմնավորում կարող է իրականացվել ավագ բուժաշխատող-վերարտադրղաբանի կամ վերարտադրողաբանության մասով վեցամսյա դասընթացի մասնակցության առկայությամբ ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
- Եռամսյա համապատասխան դասընթացի մասնակցության դեպքում սերմի մշակումը կարող է իրականացվել նաև կենսաբանի կամ ավագ բուժաշխատող- ուրոլոգի կամ ավագ բուժաշխատող-անդրոլոգի կողմից:»:
2) 13-րդ հավելվածի 76.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«76.1. ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
- Բաժանմունք
- Վիրահատարան
- Վերակենդանացման բաժանմունք (կետ` 19 կամ 19.1 կամ 19.2)
- Ընդունարան (կետ` 33)
- Ախտահանման բաժին (կետ` 79)
- Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կետ` 99.3)
Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում նաև`
- Սերմի ստացման սենյակ
- Սերմի մշակման և պահպանման սենյակ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
- Հիվանդասենյակ (սենյակներ)
1) մահճակալ (մահճակալներ)
2) հարմահճակալային տումբա (տումբաներ)
3) սեղան և աթոռներ
4) հանդերձապահարան
5) սառնարան
- Ավագ բուժաշխատողի (ավագ բուժաշխատողների) սենյակ (սենյակներ)
- Ավագ բուժքրոջ սենյակ
- Միջամտությունների կաբինետ (կետ` 80)
Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում իրականացնելու դեպքում ներառյալ նաև`
1) Ուլտրաձայնային հետազոտման ապարատ` հեշտոցային տվիչներով
2) Ներարգանդային սերմնավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման կաթետր
- Վիրակապարան (կետ` 83)
- Հերթապահ բուժքրոջ կետ (կետ` 81)
- Հանդերձարան կամ հանդերձապահարաններ (բժշկական անձնակազմի համար)
ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ՍԵՆՅԱԿ
- Աթոռ
- Սեղան
- Հեռուստացույց
- Լվացարան
ՍԵՐՄԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՆՅԱԿ
- Դյուարներ (սերմի պահպանման համար տարաներ)
- Մանրադիտակ
- Ցենտրիֆուգա` դիվերգենտ ռոտորներով
- Կրիոսրվակներ, կրիոձողիկներ, սրվակներ, փորձանթներ, ավտոմատ պիպետներ, ծայրադիրներ և/կամ պաստերային պիպրետ
- Սերմի սառեցման համար նախատեսված կրիոպրոտեկտորներ
- Սերմի գրադիենտային մշակման և լվացման համար նախատեսված միջավայրեր
- Սերմնի ներկման համակարգ
- Սերմնաբջիջների հաշվիչ
- Հեղուկ ազոտ (համապատասխան տարայով` դյուար)
- Սառնարան
ՎԻՐԱՀԱՏԱՐԱՆ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Բազմաֆունկցիոնալ վիրահատական սեղան
- Վիրահատարանի լամպեր
- Մանրէասպան լամպ/ուլտրամանուշակագույն ճառագայթիչ
- Ընդհանուր անզգայացման սարք
- Արհեստական շնչառության սարք
- Արտածծիչ` էլեկտրական
- Էլեկտրական դանակ
- Թերմոկոագուլյատոր
- Սեղանիկներ` ստերիլ գործիքների համար
- Թթվածնի կենտրոնացված հոսքի համակարգ
- Շարժական ռենտգեն ապարատ
- Նեգատասկոպ
- Կարդիոմոնիթոր
- Գլխի ճկուն լուսատարով լամպ
- Դեֆիբրիլյատոր
- Միզապարկի կաթետերներ և դրենաժներ
- Շարժական կողմնային լամպ
- Պուլսօքսիմետր
- Բիքս
- Վիրաբուժական գործիքների մեծ և փոքր հավաքածու
- Գերձայնային ապարատ (սոնոգրաֆ)
- Էլեկտրոլիտների հսկողության ապարատ
- Թթվահիմնային հավասարակշռության հսկողության ապարատ
- Կոագուլոմետր
- Մեծահասակների մահճակալներ
- Գինեկոլոգիական սեղաններ
- Ջերմաչափ
- Դոպլերոգրաֆ
- Ստերիլիզատորներ
- Վիրահատական գործիքների հավաքածուներ
- Հեգարի լայնիչների հավաքածուներ
- Վակուում էքսկոխլեատոր
- Գինեկոլոգիական հայելիներ, բարձիչներ, Ֆոլկմանի գդալներ
- Մանկաբարձական գործիքների հավաքածուներ
- Լապարոսկոպ
- Հիստերոսկոպ
- Թմբուկներ՝ ստերիլիզացիայի համար
- Ստերիլիզատորներ
- Թեփուրներ
- Էսմարխի թասեր՝ ծայրադիրներով
- Ներարկիչներ, սիստեմաներ, շտատիվներ
- Բժշկական լարան
- Մետաղական կաթետերներ կանացի
- Կորցանգներ (ուղիղ և ոլորված)
- Վիրահատական մկրատներ
- Հղիության արհեստական ընդհատման համար հավաքածու
- Արգանդի լորձաթաղանթի և պարանոցի ախտորոշիչ բիոպսիայի հավաքածու
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգ՝ համապատասխան հետդիպլոմային կրթությամբ մասնագիտացված և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Միջին բուժաշխատողներ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ
- Կրտսեր բուժաշխատողներ
- Սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում կարող է իրականացվել ավագ բուժաշխատող-վերարտադրղաբանի կամ վերարտադրողաբանության մասով վեցամսյա դասընթացի մասնակցության առկայությամբ ավագ բուժաշխատող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
- Եռամսյա համապատասխան դասընթացի մասնակցության դեպքում սերմի մշակումը կարող է իրականացվել նաև կենսաբանի կամ ավագ բուժաշխատող- ուրոլոգի կամ ավագ բուժաշխատող-անդրոլոգի կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
05.10.2023 - 20.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2820
Տպել