«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ Սյունիքի մարզ կատարած արդյունքներով տրված հանձնարարականով՝ ապաստարանների կամ պարզ թաքստոցների երկակի նշանակությամբ խաղաղ պայմաններում օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N06-Ն հրամանով հաստատվել են <ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» շինարարական նորմերը, որոնցում էլ ըստ ներկայացված նախագծի առաջարկվում են համապատասխան լրացումներ և փոփոխություններ՝ խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանները հստակեցնելու համար:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով ամրագրված կարգավորումը առավելապես վերաբերում է խաղաղ պայմաններում ապաստարանների և թաքստոցների շահագործման պայմանների սահմանմանը՝ այդ սենքերի ներքին հարդարմանը, վերազինմանն ու արդիականացմանը, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրմանը, նշված սենքերում մարզասրահների գործարկմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:
Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
Հոդված 10.1, 3-րդ մասի կետեր 5, 5.1, 24
- օրենքով սահմանված կարգով կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի (բացի ազգային ստանդարտներից) մշակման աշխատանքները.
- հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.
- քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները:
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում
հավելված 1
91-րդ կետ
<Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների վերազինումը համապատասխան սարքավորանքով, նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և/կամ թաքստոցների (այդ թվում՝ ներկառուցվող) նախագծման պարտադիր պահանջների ապահովումը համարում է առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը:>
92-րդ կետ
Կարևորվում են Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությունները արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության խնդիրներին առնչվող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեղայնացման), վերանայման և արդիականացման գործում, ինչպես նաև արդյունավետ և սերտ փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ:
13-րդ մաս
Նշված հիմնական ուղղությունների համար անհրաժեշտ գործողությունների համախումբը կամ նախապայմանը հետևյալն է՝
1) ոլորտի օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացում
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է բնակելի/բազմաֆունկցիոնալ, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների նկուղային կամ որմնախարսխային հատվածների, կամ առանձին կառուցված թաքստոցների և ապաստարանների խաղաղ պայմաններում շահագործման ապահովում՝ հիմնականում որպես մարզակրթական օբյեկտներ:
-
Քննարկվել է
02.10.2023 - 17.10.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2158
Տպել