«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » __________________ 2023 թ. N_______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_______________________________________________________________________
Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 5.1-րդ և 24-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. <Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 <Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ> N 06-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) հավելվածի.
1) 3-րդ գլխի 5-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <10) երկակի նշանակության կառույց (ապաստարան, թաքստոց)` արտադրական, հասարակական, բնակելի նշանակության շենքերում և շինություններում նախատեսված սենքեր, որոնք օգտագործվում են ռազմական գործողությունների, դիվերսիաների, ինչպես նաև՝ բնական և տեխնածին աղետների հետևանքով առաջացած վտանգների դեպքում մարդկային, նյութական և տեխնիկական ռեսուսների պատսպարման համար, որոնք խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության (այդ թվում՝ որպես կրթական ու մարզակրթական և հասարակական նշանակության այլ օբյեկտներ);>
2) 4-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <20.Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցներն այլ նպատակներով օգտագործելու հնարավորությունը պետք է համաձայնեցվի համայնքի ղեկավարի և արտակարգ իրավիճակների ոլորտի լիազորված պետական մարմնի հետ ու հիմնավորվի նախագծային լուծումներով: Խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների օգտագործումը չպետք է նվազեցնի կոնստրուկցիաների պաշտպանական հատկություններն ու հրակայունության աստիճանը: Խաղաղ պայմաններում երկրորդ նշանակությամբ ապաստարանների և թաքստոցների շահագործման (այդ թվում՝ ներքին հարդարման, վերազինման ու արդիականացման, ինժեներական հաղորդակցուղիներով և համապատասխան գույքով համալրման և այլն) նախընտրելի տարբերակներն են՝ նշված սենքերում մարզասրահների գործարկումը, տարբեր մարզաձևերի զարգացումը՝ առողջ ապրելակերպի ձևավորման և այդ գործընթացներում երիտասարդներին ներգրավման նպատակով: Նմանատիպ նախագծային փոփոխությունները պետք է հիմնավորվեն ճարտարապետահատակագծային առաջադրանքով, շենքի (սենքի) տեխնիկական վիճակի հետազննման եզրակացությամբ, հաստատված նախագծային լուծումներով, շահագրգիռ մարմինների համաձայնեցումներով, շինարարության (այդ թվում՝ հիմնանորոգման/վերակառուցման կամ նորոգման) թույլտվությամբ:
3) 4-րդ գլխի 21-րդ կետի <Խաղաղ պայմաններում> բառերը փոխարինել <Արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և խաղաղ պայմաններում> բառերով:
4) 13-րդ գլխի 565-րդ կետի <նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների:> բառերից հետո լրացնել <Էլեկտրամատակարարման համակարգի սարքերն ու սարքավորումները, տեխնիկական միջոցները պետք է նախատեսվեն էներգախնայող և էներգաարդյունավետ՝ նոր տեխնոլոգիական լուծումներով՝ ըստ նախագծային փաստաթղթերի:> բառերը:
2. Սահմանել, որ սույն hրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն Հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
02.10.2023 - 17.10.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2159
Տպել