«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ նախադպրոցական ծառայությունների և այլընտրանքային կրթական ծրագրերը հաստատվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանով սահմանվել են նախադպրոցական կրթական լրացուցիչ և այլընտրանքային կրթական ծրագրերի բովանդակությանն ու տևողությանը ներկայացվող պահանջները:
2023 թվականի հունիսի 14-ին ՀՀ Ազգային ժովովի կողմից ընդունված ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի (ՀՕ-217-Ն) 1-ին հոդվածի 3-րդ կետով «նախադպրոցական ծառայությունը» սահմանվել է որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա: Համաձայն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի՝ նախադպրոցական կրթական ծրագիր (ծրագրեր) և (կամ) նախադպրոցական ծառայություն կարող է (են) կազմակերպվել պետական, համայնքային և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունում, հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների նախակրթարանում, պետական և ոչ պետական կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումում, լրացուցիչ կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունում (կամ դրա ստորաբաժանումում), երեխայի կրթության և զարգացման կազմակերպությունում՝ համապատասխան լիցենզիայի առկայության հիմքով։
Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջների սահմանումը նպատակ ունի առավել դյուրին դարձնել նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելը:
-
Քննարկվել է
13.09.2023 - 28.09.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2586
Տպել