«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Նախադպրոցական լրացուցիչ և այլընտրանքային (բացառությամբ միջազգային) կրթական ծրագրերը հաստատելու և դրանց տևողությունը սահմանելու մասին» 81-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
- հրամանի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի տևողության սահմանման և դրանց փորձաքննության անցկացման, ճանաչման ու հաստատման կարգը հաստատելու մասին».
- Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հաստատել այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի տևողության սահմանման և դրանց փորձաքննության անցկացման, ճանաչման ու հաստատման կարգը՝ համաձայն հավելվածի».
- Հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2023 թվականի
-ի N -Ն հրամանի
«Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի 2022 թվականի
դեկտեմբերի 9-ի N 81-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1.Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային), լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
- Նախադպրոցականայլընտրանքային կրթական ծրագիր է համարվում ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիրը, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
- Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
- նախադպրոցական հեղինակային կրթական ծրագիր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
- նախադպրոցական միջազգային կրթական ծրագիր՝ միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.
- նախադպրոցական փորձարարական կրթական ծրագիր՝սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված նորարարական (նոր) կրթական ծրագիր կամ կրթության կազմակերպման և գնահատման նոր մեթոդաբանություն, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը, ներդրումը՝ պահպանելով նախադպրոցական կրթության պետական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները:
- Նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր է համարվումնախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիրը, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը:
- Նախադպրոցական ծառայություն է համարվումիրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայությունը, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա:
- Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի փորձաքննություն
- Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների ծրագրերի (այսուհետ՝ ծրագիր) փորձաքննությունը նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին ու նախադպրոցական կրթության մեթոդաբանությանը համապատասխանության գնահատման գործընթաց է:
- Ծրագիրը ենթակա է գործածության սույն կարգի պահանջներին համապատասխան՝ իրավաբանական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատվելուց հետո:
- Հեղինակային կրթական ծրագիրը փորձաքննության է ներկայացվում օրենքով սահմանված կարգով որպես մտավոր սեփականություն գրանցվելուց հետո:
- Պատվիրատուի տրամադրած ծրագիրը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 30-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: ԿԶՆԱԿ-ը կարող է պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ: Դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության:
- Ծրագրի փորձաքննությանը կարող է մասնակցել մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների ներգրավմամբ:
- Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված ծրագիրը հրամանով երաշխավորում է գործածության:
- Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
- Փորձագիտական բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում պատվիրատուն կարող է 30-օրյա ժամկետում դիմել նախարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
- Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով։
- Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների բովանդակությանը ներկայացվող պահանջները
- Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի անբաժանելի մաս է գործունեության տարբեր ձևերի հերթագայումը, խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը:
- Նախադպրոցական այլընտրանքային ծրագրով նախատեսվում է սանի առօրյայի կազմակերպման ստորև նշված ձևերի կիրառումը`
1) պարապմունքներ՝ որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
2) խաղային գործունեության տեսակներ.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում:
- Նախադպրոցական այլընտրանքային ծրագրի բովանդակությունը պետք է ուղղված լինի նշված հիմնական բնագավառների (ուղղությունների) զարգացմանը՝
1) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողության զարգացում.
2) հուզակամային և սոցիալ-անձնային զարգացում.
3) շարժողական և ֆիզիկական զարգացում.
4) աշխարհաճանաչման, ինքնուրույնության, ստեղծագործական ունակությունների և հնարամտության զարգացում.
5) բարոյական, ազգային, էկոլոգիական, իրավական գիտակցության և մտածելակերպի զարգացում՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ:
- Լրացուցիչ կրթական ծրագիրը կարող է իրականացվել կրտսեր առաջին տարիքային խմբից սկսած՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ.
- կրտսեր առաջին և կրտսեր երկրորդ խմբերում թույլատրվում է իրականացնել 1 լրացուցիչ կրթական ծրագիր.
- միջին և ավագ տարիքային խմբերում կարող է իրականացվել մինչև 2 լրացուցիչ կրթական ծրագիր:
- Լրացուցիչ կրթական ծրագրի անվանումը և բովանդակությունը չի կարող կրկնել տվյալ տարիքային խմբի հիմնական ծրագրով նախատեսված որևէ ծագրային բաղադրիչի անվանումը և բովանդակությունը:
- Նպատակահարմար չէ օտար լեզուների ուսուցման կազմակերպումը կրտսեր 1-ին և կրտսեր 2-րդ տարիքային խմբերում:
- Նախադպրոցական ծառայության բովանդակությունը պետք է ուղղված լինի սույն կարգի 17-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի բնագավառների (ուղղությունների) զարգացմանը:
- Չի թույլատրվում նախադպրոցական ծառայության իրականացումը նախադպրոցական հիմնական ծրագրեր իրականացնող հաստատությունների կողմից:
- Ծրագիրը, որպես անբաժանելի մաս, պետք է ունենա թեմատիկ պլանավորում (Ձև 1):
- Նախադպրոցական այլընտրանքային և լրացուցիչ կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայությունների տևողությունը
- Նախադպրոցական այլընտրանքային ծրագրիտևողությունը կարող է սահմանվել 5-ից 9 ժամ:
26.Նախադպրոցական լրացուցիչ ծրագրի տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 30 րոպե՝ սաների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:
- Նախադպրոցական ծառայության տևողությունը կարող է սահմանվել առավելագույնը 4 ժամ:
- Մարդկային ռեսուրսները և նյութատեխնիկական հագեցվածությունը
- Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարիֆաորակավորման բնութագրերին համապատասխան մանկավարժներ:
- Սանի կրթական և զարգացման գործունեությանն անմիջական աջակցող անձնակազմ:
- Ծրագրի բովանդակությանը համապատասխան նյութատեխնիկական բազա և տարածք:
Ձև 1
- Տարիքային խումբ ------------------
- Ծրագրի կազմման մանկավարժահոգեբանական հիմունքները՝ --------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------------------------
3. Ծրագրի բաշխումը՝ ըստ ծրագրային բաղադրիչների |
Ժամաքանակը՝ շաբաթական կտրվածքով |
1) --------------------------------- թեմատիկ պլանավորում (Ծրագրային բաղադրիչի անվանումը) |
|
ա. թեմա |
|
բ. նպատակ |
|
գ. վերջնարդյունք(ներ) |
|
դ. մեթոդներ |
|
|
|
|
|
-
Քննարկվել է
13.09.2023 - 28.09.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2585
Տպել