Հիշել նախագիծը

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1621-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1621-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 224-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ապրանքների արտաքին առևտրի վիճակագրության վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հատուկ մաքսային վիճակագրության վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Մաքսայինմարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) կարգը սահմանելու մասին» N1621-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված N1

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից ապրանքների արտաքին առևտրի և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային մարմիններն ապահովում են ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված մեթոդաբանությանը և սույն կարգին համապատասխան։

3. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացվում է արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման վիճակի, միտումների և դինամիկայի վերլուծության, արտաքին և փոխադարձ առևտրի զարգացման մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունների և կանխատեսումների իրականացման նպատակներով։

4. Մաքսային մարմինների կողմից արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա և ունեն սահմանափակ հասանելիություն։

5. Ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման համար որպես ելակետային տվյալներ համարվում են ապրանքների մասին հայտարարագրերում, ապրանքների փոխադրման վիճակագրական ձևերում և մաքսային մարմիններին ներկայացվող այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները։

6. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը մաքսային մարմինների կողմից վարվում է եռամսյակային և տարեկան պարբերականությամբ։

7. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների հավաստիությունն ապահովելու նպատակով մաքսային մարմինների կողմից կատարվում է տվյալների ճշգրտում։

8. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պատասխանատու ստորաբաժանումը՝ ապահովելով մաքսային վիճակագրության ցուցանիշների, ինչպես նաև արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության հիմնական նորմերի հրապարակումը Կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում։

9. Սույն կարգի 8-րդ կետին համպատասխան՝ մաքսային մարմինների կողմից եռամսյակային ցուցանիշները հրապարակվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ տարեկան ցուցանիշները՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա կիսամյակի ավարտը։

10. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ցուցանիշների վերաբերյալ տեղեկությունները այլ պետական մարմիններին տրամադրվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող՝ միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը սույն կարգի 9-րդ կետով սահմանված պարբերականությամբ վարվում է հետևյալ ձևերով՝

1) արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրություն՝ ըստ ապրանքային կառուցվածքի՝ համաձայն սույն կարգի ձև N1-ի․

2) ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն՝ ըստ հիմնական գործընկեր երկրների՝ համաձայն սույն կարգի ձև N2-ի․

3) առևտրի ընդհանուր ցուցանիշները՝ համաձայն սույն կարգի ձև N3-ի․

4) ապրանքների ներմուծման և արտահանման վիճակագրություն՝ ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի՝ համաձայն սույն կարգի ձև N4-ի․

5) ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն՝ ըստ հիմնական գործընկեր երկրների և ԱՏԳ ԱԱ ապրանքային խմբերի՝ համաձայն սույն կարգի ձև N5-ի

6) ռազմավարական նշանակություն ունեցող և (կամ) զգայուն ապրանքների ներմուծում և արտահանում՝ համաձայն սույն կարգի ձև N6-ի․

7) ռազմավարական նշանակություն ունեցող և (կամ) զգայուն ապրանքների արտահանման և ներմուծման վիճակագրություն՝ ըստ երկրների՝ համաձայն սույն կարգի ձև N7-ի։

12. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման համար հիմք հանդիսացող մաքսային փաստաթղթերում այնպիսի փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացման դեպքում, որոնք ազդեցություն ունեն արդեն իսկ հրապարակված մաքսային վիճակագրության ցուցանիշների վրա, Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն ապահովում է ցուցանիշներին առնչվող տեղեկությունների թարմացումը՝ այդպիսի փոփոխությունների և (կամ) լրացումների իրականացումից հետո երկու ամսվա ընթացքում։

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշմամբ սահմանված՝ արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման մեթոդաբանության 13-րդ կետին համապատասխան՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների դեպքում, այդպիսի ապրանքների համար վիճակագրական հաշվառման պահ է համարվում ապրանքի յուրաքանչյուր բաղադրիչի՝ մաքսային մարմնի կողմից բացթողնման ամսաթիվը, իսկ ապրանքի բաղադրիչները վիճակագրական ցուցանիշներում արտացոլվում են վերջնական ապրանքին համամասնորեն՝ արժեքային արտահայտությամբ։

14. Սույն կարգի 11-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված՝ ռազմավարական նշանակություն ունեցող և (կամ) զգայուն ապրանքների կատեգորիաները սահմանում է Կոմիտեի ղեկավարը։

15. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ձևերի հետ մեկտեղ մշակվում և Կոմիտեի պաշտոնական համացանցային կայքում հրապարակվում է նաև վիճակագրական ցուցանիշների՝ նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ դինամիկան արտացոլող գրաֆիկական տեղեկատվություն։

16. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված՝ հիմնական գործընկեր երկրների ընտրության համար հիմք են հանդիսանում տվյալ երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալները տվյալ հաշվետու ժամանակահատվածում, եթե տվյալ երկրի հետ ապրանքաշրջանառության ծավալները գերազանցում են ընդհանուր ապրանքաշրջանառության ծավալի 20 տոկոսը։

 

 

 

 

 

Ձև N1

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ

հազար ԱՄՆ դոլար

Ապրանքի ԱՏԳ ԱԱ ապրանքային խումբը

Ապրանքի անվանումը

ԱՊՀ անդամ պետություններ (բացառությամբ ԵՏՄ անդամ պետությունների)

ԵՏՄ անդամ պետություններ

Այլ պետություններ

Ընդամենը

արտահանում

ներմուծում

արտահանում

ներմուծում

արտահանում

ներմուծում

արտահանում

ներմուծում

1

2

3

4

5

6

7

8

9

10

Ապրանքի ԱՏԳ ԱԱ ենթադիրք

Ապրանքի Անվանում

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․․․․

․․․․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N2

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ

հազար ԱՄՆ դոլար

Գործընկեր-երկիր

Արտահանում

Ներմուծում

       Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատվածի ավարտ

       Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատվածի ավարտ

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

                 

 

 

Ձև N3

ԱՌԵՎՏՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

հազար ԱՄՆ դոլար

Առևտրի ընդհանուր ցուցանիշը

Նախորդ տարի

Ընթացիկ տարի

Աճի տեմպը      (%)

հաշվետու ժամա­նակահատված

հունվար – հաշվետու ժամա­նակահատվածի ավարտ

հաշվետու ժամա­նակահատված

հունվար – հաշվետու ժամա­նակահատվածի ավարտ

հաշվետու ժամա­նակահատված

հունվար – հաշվետու ժամա­նակահատվածի ավարտ

 

 

 

 

 

 

 

Ապրանքաշրջանառություն

 

 

 

 

 

 

Արտահանում

 

 

 

 

 

 

Ներմուծում

 

 

 

 

 

 

Սալդո

 

 

 

 

-

-

 

 

 

Ձև N4

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ


հազար ԱՄՆ դոլար

Ապրան­քի ԱՏԳ ԱԱ ծածկա­գիրը

Ապրան­քային խմբի անվանումը

Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատվածի ավարտ

ԱՊՀ անդամ երկրներ (բացա­ռությամբ ԵՏՄ անդամ երկրների)

ԵՏՄ անդամ երկրներ

Այլ երկրներ

Ընդամեն

ԱՊՀ անդամ երկրներ (բացա­ռությամբ ԵՏՄ անդամ երկրների)

ԵՏՄ անդամ երկրներ

Այլ երկրներ

Ընդամենը

1

2

3

4

5

 

6

7

8

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

01

Կենդանի կենդանիներ

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․

․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

97

Արվեստի գործեր

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

01

Կենդանի կենդանիներ

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․

․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

97

Արվեստի գործեր

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև N5

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ԱՏԳ ԱԱ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

հազար ԱՄՆ դոլար

Հիմնական գործընկեր երկիրը և ապրանքային խումբը

Արտահանում

Ներմուծում

Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատվածի ավարտ

Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատվածի ավարտ

1

2

3

4

5

ԱՊՀ անդամ պետություններ (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություն­ների), այդ թվում՝

 

 

 

 

1․ երկրի անվանումը

 

 

 

 

01 կենդանի կենդանիներ

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

97 արվեստի գործեր

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

․․․․․․․․․․․․

 

 

 

 

Ընդամենը ԱՊՀ անդամ երկրներ

 

 

 

 

ԵՏՄ անդամ պետություն­ների, այդ թվում՝

 

 

 

 

1․ երկրի անվանումը

 

 

 

 

01 կենդանի կենդանիներ

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

97 արվեստի գործեր

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

․․․․․․․․․․․․

 

 

 

 

Ընդամենը ԵՏՄ անդամ երկրներ

 

 

 

 

Այլ երկրներ, այդ թվում՝

 

 

 

 

1․ երկրի անվանումը

 

 

 

 

01 կենդանի կենդանիներ

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

97 արվեստի գործեր

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

․․․․․․․․․․․․

 

 

 

 

Ընդամենը այլ երկրներ

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

         
Ձև N6

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

ԱՊՀ անդամ պետություններ (բացառությամբ ԵՏՄ անդամ պետությունների)

ԵՏՄ անդամ պետություններ

Այլ պետություններ

քաշը (տոննա)

քանակ

արժեքը

(1000 ԱՄՆ դոլար)

քաշը (տոննա)

քանակ

արժեքը

(1000 ԱՄՆ դոլար)

քաշը (տոննա)

քանակ

արժեքը

(1000 ԱՄՆ դոլար)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

 

 

                                                                     

Ձև N7

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ (ԿԱՄ) ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ

Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի անվանումը

Չափման միավորը

Հաշվետու ժամանակահատված

Հունվար – հաշվետու ժամանակահատված

 

 

 

Քաշը (տոննա)

Քանակ

Արժեքը (հազար ԱՄՆ դոլար)

Քաշը (տոննա)

Քանակ

Արժեքը (հազար ԱՄՆ դոլար)

1

2

3

4

5

6

7

8

9

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

1․ Ապրանքի ծածկագիրը

1․ ապրանքի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

1․երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

2 Ապրանքի ծածկագիրը

2․ ապրանքի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

1․երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ (ԱՐՏԱՀԱՆՈՒՄ)

 

 

 

 

 

 

 

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

1․ Ապրանքի ծածկագիրը

1․ ապրանքի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

1․երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

2 Ապրանքի ծածկագիրը

2․ ապրանքի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

1․երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

2․ երկրի անվանումը

 

 

 

 

 

 

 

 

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ (ՆԵՐՄՈՒԾՈՒՄ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N2

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են պետական, ծառայողական, առևտրային գաղտնիք պարունակող, ինչպես նաև այլ՝ սահմանափակ օգտագործման տեղեկատվություն պարունակող վիճակագրական տվյալների և այլ՝ հատուկ վիճակագրական տվյալների վարման հետ կապված հարաբերությունները։
  2. Մաքսային մարմիններն իրականացնում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմիններին մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ ներկայացված՝ պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հավաքում և մշակում։
  3. Հատուկ մաքսային վիճակագրության վարման նպատակը նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց գործունեության վերլուծությունն է՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների առանձին փուլերում օգտագործման նպատակով։
  4. Հատուկ մաքսային վիճակագրության տվյալների մշակումն իրականացվում է մաքսային մարմինների ավտոմատացված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։
  5. Հատուկ մաքսային վիճակագրության տվյալների մշակման ժամանակ մաքսային մարմիններն ապահովում են համապատասխան տվյալների ճգրտումը։
  6. Ոչ ճշգրիտ տվյալների բացահայտման դեպքում Կոմիտեի՝ մաքսային վիճակագրության վարման համար պատասխանատու ստորաբաժանումն ապահովում է ճշգրիտ տվյալների արտացոլումը մաքսային մարմինների միասնական տեղեկատվական համակարգում։
  7. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալների մշակման ժամանակ պետք է ապահովված լինեն այդպիսի տվյալներին՝ չարտոնված մուտքից պաշտպանվածությունը և տվյալ տեղեկությունների պահպանվածության համար օրենքով նախատեսված պահանջները։
  8. Հատուկ մաքսային վիճակագրության ցուցանիշները կարող են տրամադրվել Կոմիտեի՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին, որոնց կողմից իրականացվող գործառույթներով պայմանավորված՝ առկա է այդպիսի տվյալների անհրաժեշտությունը։
  9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված տվյալները փոխանակվում են մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ օրենքով պահպանվող այնպիսի գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակման անհրաժեշտության դեպքում, որոնք բացառում են տվյալների առկայությունը մաքսային մարմինների միասնական տեղեկատվական համակարգում՝ փոխանակվում են թղթային եղանակով։
  10. Հատուկ մաքսային վիճակագրական տվյալների տրամադրումը այլ պետական մարմիններին իրականացվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
  11. Ապրանքների բացթողնման ժամանակահատվածի հաշվառումը ներառվում է մաքսային մարմինների կողմից վարվող հատուկ մաքսային վիճակագրության մեջ և վարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N546-Ն որոշմամբ սահմանված կարգով։

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2065

Տպել