«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակներով, մաքսային մարմիններն իրականացնում են ստուգում՝
1) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում, մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց ռեեստրներում ընդգրկվելու համար հավակնող անձանց մոտ և այդպիսի ռեեստրներում ընդգրկված անձանց մոտ սահմանված պահանջներին համապատասխանող՝ ապրանքների հաշվառման համակարգի առկայության.
2) մաքսային գործի ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների և ապրանքների հաշվառման վարում նախատեսող՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները տիրապետող և (կամ) օգտագործող անձանց կողմից ապրանքների հաշվառման վարման:
Սահմանված պահանջներին համապատասխանող՝ ապրանքների հաշվառման և ապրանքների հաշվառում վարելու համակարգի առկայության ստուգումն իրականացնելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը:
-
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2305
Տպել