«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 350-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց (այսուհետ՝ անձ) ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը:
2. Անձանց կողմից կիրառվող՝ ապրանքների հաշվառման համակարգերի՝ սահմանված պահանջների մաքսային մարմինների կողմից ստուգման արդյունքում մաքսային մարմնի կողմից արձանագրվում է տվյալ անձանց կողմից ապրանքների հաշվառման՝ հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վարման և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան իրականացման հանգամանքը:
3. Անձանց կողմից կիրառվող՝ ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջների համապատասխանության ստուգումն իրականացվում է տվյալ անձանց կողմից սահմանված հաշվառման քաղաքականությանը համապատասխան՝ հաշվապահական հաշվառման վարման և օրենսդրությամբ սահմանված պահանջներին ապրանքների հաշվառման համակարգի համապատասխանությունը գնահատելու նպատակով:
4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ստուգումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է Օրենսգրքով սահմանված՝ մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառմամբ՝
1) անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման փուլում իրականացվող ստուգման ժամանակ՝ այդպիսի ռեեստրում ներառվելու նպատակով ներկայացված դիմումի հետ մեկտեղ.
2) անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառվելուց հետո՝ երեք տարին մեկ անգամ:
5. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված համապատասխանության գնահատման նպատակով անձի կողմից կարող է ներկայացվել աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրված եզրակացություն (հաշվետվություն)՝
1) անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման փուլում իրականացվող ստուգման ժամանակ՝ այդպիսի ռեեստրում ներառվելու նպատակով ներկայացված դիմումի հետ մեկտեղ.
2) անձի կողմից լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում կամ ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ներառվելուց հետո իրականացվող ստուգման դեպքում՝ երեք տարին մեկ անգամ:
6. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում առաջին անգամ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը (հաշվետվությունը) ներկայացվում է՝ մինչև համապատասխան ռեեստրում ընդգրկման վկայականի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող տարվան հաջորդող երրորդ տարվա դեկտեմբերի 15-ը, իսկ այնուհետև՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի երրորդ տարվա դեկտեմբերի 15-ը:
7. Անձանց կողմից կիրառվող՝ ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման արդյունքներն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված արձանագրությամբ:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված արձանագրությունը, այն կազմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինների կողմից կիրառվող միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով ներկայացվում է անձին։
9. Սույն կարգով նախատեսված՝ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկմանը հավակնող իրավաբանական անձանց կողմից կիրառվող՝ ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին ստուգման շրջանակներում ստուգվում է նաև մաքսային մարմինների կողմից այդպիսի հաշվառման համակարգին հեռահար մուտքի հնարավորության առկայության հանգամանքը:
-
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2319
Տպել