Հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին
Հիմնավորում
«Հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն` hսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել hսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգի սահմանումն է:
-
Քննարկվել է
17.02.2017 - 06.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 9683
Տպել