Հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
……………….. …..-ի N……-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված դեպքերում հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, հuկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման, ակցիզային դրոշմանիշներով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման, ինչպես նաև արժութային գործարքների իրականացման համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրության նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումների ֆինանսավորման աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունները:
II.ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
- Կանխիկ դրամով (արտարժույթով) հսկիչ գնում կատարելու համար ֆինանսավորման աղբյուր են`
1) Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված միջոցները,
2) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորված՝ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցները:
Մինչև Հայաստանի Հանրապետության համապատասխան տարվա համար պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով հսկիչ գնումներ կատարելու նպատակով գումարների հատկացումը հսկիչ գնումները կատարվում են հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
- Օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի և այդ հանձնարարագրի շրջանակներում գնվող ապրանքների համար պահանջվող գումարի հաշվարկի հիման վրա հարկային մարմնի ղեկավարին կամ հարկային տեսչության պետիններկայացվում է միջնորդագիր` հսկիչ գնում կատարելու նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների հատկացման համար:
- Հսկիչ գնում կատարելու համար դրամական միջոցները հատկացվում են հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի գրավոր թույլտվությամբ` վերադաս հարկային մարմնի ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանման կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձի կողմից:
- Հսկիչ գնման նպատակով դրամական միջոցներ ստանալու համարֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձին ներկայացվում են միջնորդագիրը` հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի թույլտվությամբ, հանձնարարագրի պատճենը, հսկիչ գնում կատարելու համար գումար ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը:
III. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՒ ՉՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ
- Հսկիչ գնում կատարած հարկային մարմնի պաշտոնատար անձը (հսկիչ գնում կատարելու համար գումար ստացող անձը) հսկիչ գնումն ավարտելուց հետո՝ մեկօրյա ժամկետում հարկային մարմնի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր՝ հսկիչ գնմամբ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքները հարկային մարմնի պահեստ ի պահ հանձնելու (եթե դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտքագրելու (եթե դրանք ձեռք են բերվել հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին) մասին՝ կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվությունը: Հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները տնօրինվում են այդ ֆոնդի միջոցների բաշխման և օգտագործման համար հարկային մարմնում ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով հսկիչ գնմամբ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները հանձնաժողովի կողմից հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի տնօրինմանը:
- Հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հսկիչ գնում կատարելու պահից հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող (որոնց պահպանման ժամկետը սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան չի գերազանցում 72 ժամը) ապրանքները (բացառությամբ հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների անմիջական սպառման դեպքերի) անցնում են հարկային մարմնի տնօրինմանը: Հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին հսկիչ գնմամբ ձեռք բերված` շուտ փչացող ապրանքները հանձնաժողովի կողմից հատկացվում են հարկային մարմնի համակարգի աշխատողներին` որպես օգնություն:
- Սույն կարգի 7-րդ կետում նշված՝ որպես օգնություն ապրանքների հատկացումն իրականացվում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացված հայտերի հիման վրա՝ ըստ այդ ստորաբաժանումների աշխատողների կարիքավորության և հանձնաժողովի կողմից կազմված ժամանակացույցին համապատասխան:
- Սույն կարգի դրույթները կիրառվում են նաև հարկային մարմնի կողմից հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության թեմատիկ ստուգման ընթացքում:
-
Քննարկվել է
17.02.2017 - 06.03.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 9684
Տպել