Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի ճանապարհների անվտանգության ազգային ռազմավարությունը և հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչերի Ասոցիացիա 12.09.2023 21:05:02 | Ցավոք, փաստաթուղթը, առաջին հերթին՝ Հավելված 1-ը, լի է լեզվական անճշտություններով, ունի որոշակի կառուցվածքային թերություններ, ինչը անհնար է դարձնում կետային առաջարկները պարզապես առցանց տարբերակով ներկայացնելը։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անունից նամակով դիմել ենք ՀՀ Վարչապետին՝ խնդրելով ժամանակավորապես հետաձգել այս որոշման ընդունումը և պատրաստակամություն հայտնել հանդիպելու փաստաթուղթը կազմած աշխատանքային խմբի հետ, բոլոր դիտարկումները հատ առ հատ քննարկելու նպատակով։ | Ընդունվել է ի գիտություն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստակամ է Նախագիծը քննարկել Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ներկայացուցիչների | Հաշվի առնելով, որ Նախագծի լրամշակման համար կոնկրետ առաջարկություն չի ստացվել, ուստի նախագծում փոփոխություն չի կատարվել |