Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի ճանապարհների անվտանգության ազգային ռազմավարությունը և հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________  2022 թվականի N _____-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 9-րդ հոդվածի «ա» մասերը ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման հավելվածի 11-րդ կետի 88-րդ և 119-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

  • Քննարկվել է

    28.08.2023 - 12.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Տրանսպորտ, Արտակարգ իրավիճակներ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3649

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչերի Ասոցիացիա

12.09.2023

Ցավոք, փաստաթուղթը, առաջին հերթին՝ Հավելված 1-ը, լի է լեզվական անճշտություններով, ունի որոշակի կառուցվածքային թերություններ, ինչը անհնար է դարձնում կետային առաջարկները պարզապես առցանց տարբերակով ներկայացնելը։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անունից նամակով դիմել ենք ՀՀ Վարչապետին՝ խնդրելով ժամանակավորապես հետաձգել այս որոշման ընդունումը և պատրաստակամություն հայտնել հանդիպելու փաստաթուղթը կազմած աշխատանքային խմբի հետ, բոլոր դիտարկումները հատ առ հատ քննարկելու նպատակով։

Տեսնել ավելին