Հիշել նախագիծը

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմնավորում

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության

որոշման նախագծի

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության (այսուհետ՝ Նախագիծ) նպատակն է նպաստել տնտեսական օգուտների ստացմանը կանաչ արդյունաբերության, աշխատատեղերի ստեղծման, մրցունակության բարձրացման, կանաչ էներգետիկայի զարգացման, կայուն գյուղատնտեսության և էկոզբոսաշրջության խթանման միջոցով՝ միաժամանակ արձագանքելով տնտեսական գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության հետևանքներին։ Ռազմավարությունը նաև նպատակ ունի կանաչ տնտեսության խթանման ճանապարհով նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը։

Նախագծով նախատեսվում է կանաչ տնտեսության անցման ընդհանրական և ոլորտային  գործողությունների շրջանակի սահմանում, որի իրականացումը կստեղծի զարգացման ու աճի նոր հնարավորություններ՝ խթանելով նորարարությունն ու ներդրումներն ավելի կայուն գործունեության ոլորտներում, ձևավորելով ու ընդլայնելով կայուն զարգացմանը նպաստող գործելակերպեր, նոր կանաչ աշխատատեղեր, ապրանքներ ու ծառայություններ, իրագործելով նաև սոցիալական ու բնապահպանական նպատակներ։

Վերոհիշյալ հիմնական գործիքակազմն ընդգրկում է օրենսդրական և իրավակարգավորող դաշտի բարեփոխումներ, տեխնոլոգիական նորարարության խթանում, կրթություն և իրազեկվածության բարձրացում, համագործակցություն ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ, ինչպես նաև կանաչ ենթակառուցվածքներում ներդրումների խրախուսում:

2. Առկա իրավիճակի նկարագրությունը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետությունը շուկայական տնտեսության ինստիտուտների ներդրմամբ ու հետագա կառուցվածքային և ինստիտուցիոնալ մի շարք բարեփոխումների շնորհիվ (կառավարման, տնտեսական, սոցիալական և այլն) գրանցել է սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ձեռքբերումներ ու հաջողություններ, որոնք հնարավորություն են տվել բարելավել բնակչության կենսամակարդակն ու զարգացման ներուժը։

Այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի նվաճումներ ունի կայուն և կանաչ տնտեսության անցման ուղղությամբ, մասնավորապես՝ ընդունվել են մի շարք օրենսդրական և ռազմավարական փաստաթղթեր՝ ուղղված կայուն տնտեսական զարգացմանը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մեղմմանը։

Հաշվի առնելով այն, որ տնտեսության կարգավորման քաղաքականությունը նաև փոխկապակցված է ռեսուրսօգտագործման և շրջակա միջավայրի պաշտպանության, առաջադեմ տեխնոլոգիաների խթանման, թափոնների կառավարման, տրանսպորտի և քաղաքաշինության, կրթության ոլորտում գործող քաղաքականությունների հետ՝ նպատակահարմար է մշակել կանաչ տնտեսության ոլորտում ազգային քաղաքականություն, որը կմեկտեղի կանաչ տնտեսությանն անցման և զարգացման ռազմավարական շրջանակը։ Վերջինիս արդյունավետ իրագործումը կարող է երաշխավորել տնտեսական զարգացման ներուժի ընդլայնում` միաժամանակ ապահովելով տնտեսական գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավորինս նվազագույն ռիսկեր և սոցիալական անվտանգություն:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ներառական և բնապահպանական տեսանկյունից կայուն տնտեսական զարգացման մոդելի ներդրմամբ ձևավորել կայուն տնտեսական զարգացման ենթահամակարգ, որտեղ տնտեսությունը և շրջակա միջավայրը կկազմեն սիներգիկ և փոխսպասարկող համակարգերի խումբ, բարձրացնել էներգաարդյունավետությունը և ռեսուրսախնայողությունը, կանխել կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների կորուստը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները և աղտոտումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­­գի­ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կող­­մից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդուն­­­­­­­­ման արդյունքում կխթանվի Հայաստանի Հանրապետությունում կանաչ և կայուն տնտեսության անցման հիմնական քայլերը, կանաչ տնտեսության զարգացման ճանապարհով հնարավոր կլինի նպաստել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացմանը, սոցիալական օգուտների ստացմանը, կայուն ապրելակերպի խթանմանն ու շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը, իսկ կանաչ տնտեսական գործունեության ներդրման միջոցով՝ նվազեցնել սոցիալական մարտահրավերները։

Կանաչ տնտեսության բանաձևումը կարող է հանգեցնել կայուն զարգացման հիմնարար դրույթներին, այն է` տնտեսական աճի, մարդկային բարեկեցության բարելավման, հավասար հնարավորությունների և շրջակա միջավայրի ռիսկերի նվազեցման։

6. Այլ տեղեկություններ.

Նախագծով նախատեսվում են բարելավմանն ուղղված մի շարք միջոցա­ռում­ներ, որոնք կիրականացվեն օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:   

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի Տնտեսություն բաժնի 2.2 ենթաբաժնով (Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն) նախատեսված դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի Հավելված 1-ի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բաժնի 8-րդ նպատակի 8.1 «Կանաչ և կայուն տնտեսական զարգացման ռազմավարության մշակում և հաստատման դեպքում՝ դրա իրագործում» միջոցառման կատարմամբ։

  • Քննարկվել է

    03.08.2023 - 18.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2763

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

09.08.2023

Նախագիծը վերնագրված է <<կայուն և կանաչ>>, չնայած, որ 7-րդ կետում անրադառնում եք այս հարցին, սակայն որևէ տեղում չենք հանդիպում տերմինների սահմանումներին։ Ակնհայտ է, որ սույն ռազմավարության իրականացման հաջողությունը պայմանավորված չէ միայն այն մշակողների վարքագծով, նրա իրականացմանն անմիջական մասնակցությունն են ունենալու բազում անձինք ու կազմակերպություններ, ինչը ենթադրում է միասնական դիրքորոշում խնդրո առարկայի նկատմամբ։ Եթե պարզ ու հստակ չէ, թե ինչ եք զարգացնում, ապա ինչպես եք ակնկալում կառավարելի արդյունքներ։ Հիմնականում այս պատճառով կածում եմ, որ սույն նախագիծը ենթակա չէ հաջորդիվ առաջխաղացման։

Տեսնել ավելին