Հիշել նախագիծը

«ԿԱՆԱՉ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Թաթուլ Ստեփանյան 09.08.2023 20:28:13 Նախագիծը վերնագրված է <<կայուն և կանաչ>>, չնայած, որ 7-րդ կետում անրադառնում եք այս հարցին, սակայն որևէ տեղում չենք հանդիպում տերմինների սահմանումներին։ Ակնհայտ է, որ սույն ռազմավարության իրականացման հաջողությունը պայմանավորված չէ միայն այն մշակողների վարքագծով, նրա իրականացմանն անմիջական մասնակցությունն են ունենալու բազում անձինք ու կազմակերպություններ, ինչը ենթադրում է միասնական դիրքորոշում խնդրո առարկայի նկատմամբ։ Եթե պարզ ու հստակ չէ, թե ինչ եք զարգացնում, ապա ինչպես եք ակնկալում կառավարելի արդյունքներ։ Հիմնականում այս պատճառով կածում եմ, որ սույն նախագիծը ենթակա չէ հաջորդիվ առաջխաղացման։ Շնորհակալություն արձագանքի համար: Ընդունվել է մասնակի: Նախագիծը խմբագրվել է. ներառվել են համապատասխան հասկացություններ և սահմանումներ: