Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վաղինակ Հովհաննիսյան 08.08.2023 14:27:19 Առաջարկում ենք նախագծի 1-ին գլխի 1-ին կետից հանել «տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը կամ դրանք փոխարինել «համայնքների աշխատակազմերում» բառերով: Առաջարկությունը բխում է նրանից, որ համայնքային ծառայություն բացի համայնքների աշխատակազմերից որևէ այլ տեղ չի իրականացվում, հատկապես տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք են համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համայնքային ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենքներով և համապատասխան ավագանու որոշումներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացմանը:
2 Վաղինակ Հովհաննիսյան 08.08.2023 14:35:01 Նախածի 1-ին գլխի 3-րդ կետում «հանրային» բառն անհրաժեշտ է փոխարինել «համայնքային» բառով՝ բովանդակությունը համապատասխանեցնելով վերնագրին: Հասկանալի է, որ համայնքային ծառայողները համարվում են հանրային ծառայողներ, բայց քանի որ զուտ համայնքային ծառայողների համար մշակված կանոնագիրք է, ամեն դեպքում անհրաժեշտ է, որ լինի շարադրված հնարավորին հստակ: Այս կետում շեշտը պետք է դնել այն հանգամանքի վրա, որ բոլոր հանրային ծառայողները պարտավոր են հետևել էթիկայի և ծառայողական վարքագծի ընդհանուր նորմերին, այլ ոչ միայն համայնքային ծառայողները։
3 Վաղինակ Հովհաննիսյան 08.08.2023 14:41:15 Առաջարկում ենք նախագծի 1-ին գլխի 12-րդ կետում «տեղական ինքնակառավարման տվյալ մարմնի» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի աշխատակազմի» բառերով: Ընդունվել է ի գիտություն։
4 Վաղինակ Հովհաննիսյան 14.08.2023 15:19:03 Ի լրումն իմ կողմից արված թիվ 1 առաջարկության և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, այո, համայնքային ծառայությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով, բայց ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում: Ընդունվել է ի գիտություն։
5 Վաղինակ Հովհաննիսյան 14.08.2023 15:26:08 Ի լրումն իմ կողմից արված թիվ 2 առաջարկության (Նախածի 1-ին գլխի 3-րդ կետում «հանրային» բառն անհրաժեշտ է փոխարինել «համայնքային» բառով՝ բովանդակությունը համապատասխանեցնելով վերնագրին) և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, ընդհանուր հանրային ծառայողների վարքագծի կանոններ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է, իսկ Ձեր կողմից բերված նախագծով կարգավորվելու է միայն համայնքային ծառայողներինը: Վարքագծի կաննոնների նախագիծը քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ և այնտեղ ներառվել են հենց Հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկները։