Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Համայնքային ծառայողի
վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» հրամանի նախագիծը, որով սահմանվում են «Հանրային
ծառայության մասին» օրենքով նախատեսված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները:

  • Քննարկվել է

    03.08.2023 - 18.08.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2027

Տպել

Առաջարկներ`

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Ի լրումն իմ կողմից արված թիվ 2 առաջարկության (Նախածի 1-ին գլխի 3-րդ կետում «հանրային» բառն անհրաժեշտ է փոխարինել «համայնքային» բառով՝ բովանդակությունը համապատասխանեցնելով վերնագրին) և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, ընդհանուր հանրային ծառայողների վարքագծի կանոններ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն իսկ հաստատել է, իսկ Ձեր կողմից բերված նախագծով կարգավորվելու է միայն համայնքային ծառայողներինը:

Վաղինակ Հովհաննիսյան

14.08.2023

Ի լրումն իմ կողմից արված թիվ 1 առաջարկության և դրա վերաբերյալ Ձեր կողմից բերված եզրակացության, հարկ եմ համարում նշել, որ, այո, համայնքային ծառայությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման նպատակով, բայց ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում:

Վաղինակ Հովհաննիսյան

08.08.2023

Առաջարկում ենք նախագծի 1-ին գլխի 12-րդ կետում «տեղական ինքնակառավարման տվյալ մարմնի» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի աշխատակազմի» բառերով:

Տեսնել ավելին