Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1423-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2023 թվականի N ____ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման 1-ին կետով հաստատված N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝

ա. 18-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով.

բ. 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

38.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները

 

 

 

 1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում

 

փաստաթղթային կամ տեսազննում

                                                                                                                             ».

գ. 38-րդ կետից հետո լրացնել երկու նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝

«

39.

Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

 

 

 

 1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ

 

փաստաթղթային կամ տեսազննում

40.

Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը

 

 

 

 1

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ

 

փաստաթղթային կամ տեսազննում

                                                                                                                             ».

դ. 2-րդ կետի, 17-րդ կետի, 19-րդ կետի, 22-րդ կետի, 29-31-րդ կետերի, 33-րդ կետի, 35-րդ կետի, 37-րդ կետի «Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով.

ե.  «NN» սյուանկի «39.», «40.», «41.», «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.» և «58.» բառերը փոխարինել «41.», «42.», «43.», «44.», «45.», «46.», «47.», «48.», «49.», «50.», «51.», «52.», «53.», «54.», «55.», «56.», «57.» և «58.», «59.» և «60.» բառերով:

  • Որոշման 1-ին կետով հաստատված N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի՝

ա. 13-րդ կետում «ոչ ուշ, քան հինգ տարին» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասը տարին» բառերով.

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

28.

Օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում պահպանվել են հողի բերրի շերտի օգտագործման, պահպանման նորմերն ու պահանջները

 

 

 

 0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1396-Ն որոշում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 8-ի N 1404-Ն որոշում

 

փաստաթղթային կամ տեսազննում

                                                                                                                             ».

գ. 28-րդ կետից հետո լրացնել երկու նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝

«

29.

Հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար

 

 

 

 0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ,

 

փաստաթղթային կամ տեսազննում

30.

Բացառվել է հողի բերրի շերտի վաճառքը

 

 

 

 0,8

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մաս, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ,

 

փաստաթղթային կամ տեսազննում

                                                                                                                             ».

դ. 44-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝

«

47.

Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման իրավունքի դեպքում՝

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ և 25-րդ կետեր

 

փաստաթղթային կամ տեսազննում

 

1) յուրաքանչյուր ամիս տոպոգրաֆիական հանույթային աշխատանքների կատարման միջոցով իրականացվել է արդյոք գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ.

 

 

 

 0,8

 

փաստաթղթային կամ տեսազննում

 

2) մշտադիտարկումների արդյունքներով գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ (այդ թվում՝ ոչ իր գործունեության հետևանքով) հայտնաբերելու դեպքում անհապաղ դադարեցվել է հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացվել է ընդերքօգտագործմա, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի պահպանության բնագավառի լիազոր մարմիմմերին և բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին

 

 

 

 0,8

 

փաստաթղթային կամ տեսազննում

                                                                                                                             ».

ե. 2-րդ կետի «Կշիռը» սյունակում «1,55» թիվը, 12-րդ կետի, 13-րդ կետի և 15-րդ կետի Կշիռը» սյունակում «1,25» թիվը, 31-32-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը, 33-40-րդ կետերի կշիռը սյունակում «1» թիվը փոխարինել համապատասխանաբար «1,5», «1», «1,6» և «0,9» թվերով.

զ.  «NN» սյուանկի «29.», «30.», «31.», «32.», «33.», «34.», «35.», «36.», «37.», «38.», «39.», «40.», «41.», «42.», «43.» և  «44» բառերը փոխարինել «31.», «32.», «33.», «34.», «35.», «36.», «37.», «38.», «39.», «40.», «41.», «42.», «43.», «44.», «45.» և «46.» բառերով:

3) Որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-37-րդ կետերի Կշիռը» սյունակում «1» թիվը փոխարինել «0,85» թվով.

4) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 37-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 34-րդ կետից,  N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 30-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 41-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 22-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 14-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «փորձաքննության» բառը փոխարինել «Փորձաքննության» բառով.

5) Որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 38-րդ կետից, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 35-րդ կետից,  N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 31-րդ կետից, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 5 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 42-րդ կետից, N 6 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 24-րդ կետից, N 7 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 25-րդ կետից, N 8 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 23-րդ կետից և N 9 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» վերտառությամբ աղյուսակի 15-րդ կետից հանել «Արդյո՞ք» բառը, իսկ «գործունեությունն» բառը փոխարինել «Գործունեությունն» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության                                           Ն. Փաշինյան
                    վարչապետ                               

 

  • Քննարկվել է

    28.07.2023 - 12.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2594

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ