Սուրեն Քրմոյան
25.01.2017
Հաշվի առնելով նախագծով նախատեսված հանրագրերի էլեկտրոնային հարթակի գործարկման անհրաժեշտությունը, առաջարկում եմ նախագծի անցումայի դրույթներում սահմանել համակարգի գործարկման հստակ ժամկետներ:
2 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Հանրագիրը միջոց է հարկադրելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկել հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Վերաբերելով ոչ միայն քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` այն հնարավորություն է տալիս ապահովել հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին:
Հանրագրերի ինստիտուտը լայն կիրառություն ունի միջազգային պրակտիկայում: Գերմանիայի Սահմանադրությունը, օրինակ, ամրագրում է յուրաքանչյուրի` առանձին կամ այլոց հետ խնդրանքով կամ բողոքով Բունդեսթագին դիմելու իրավունքը: Միաժամանակ, Գերմանիայի Հիմնական օրենքը Բունդեսթագին պահանջ է առաջադրում ստեղծելու առանձին պետիցիաների հանձնաժողով, որը կքննարկի Բունդեսթագին ուղղված հանրագրերը[1]: Պետիցիաների հանձնաժողովն իրավասու է քննարկել ինչպես Բունդեսթագի իրավասությունների ոլորտին, այսինքն` դաշնային օրենսդրությանը վերաբերող հարցեր, այնպես էլ դաշնային կառավարությանը, դաշնային մարմիններին և հանրային գործառույթներ իրականացնող այլ դաշնային կառույցներին վերաբերող հարցեր: Պետիցիաների մասին առանձին օրենքներ են գործում նաև Գերմանիայի հողերում: Պետիցիաների իրավունքը մանրամասն իրավական կարգավորում է ստացել նաև Պորտուգալիայում: Պորտուգալիայի Սահմանադրության 52-րդ հոդվածի` յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի անհատական կամ կոլեկտիվ եղանակով պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին և պետական մյուս մարմիններին ներկայացնել պետիցիաներ, դիմումներ, պահանջներ և բողոքներ իրենց իրավունքների Սահմանադրության, օրենքների կամ ընդհանուր շահերի պաշտպանության նպատակով: Պորտուգալիայում գործում է նաև պետիցիաների մասին առանձին օրենք, որը համակողմանիորեն կարգավորում է հանրագրերի իրավունքի հետ կապված հարաբերությունները[2]: Հանրագրերի իրավունքն ամրագրված է նաև Ֆրանսիայի, Լիտվայի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների Սահմանադրությամբ և օրենքներում[3]:
1995թ. խմբագրությամբ Սահմանադրությունը հանրագրերի իրավունքի վերաբերյալ իրավական կարգավորումներ չէր նախատեսում: Այս իրավունքն այլ ձևակերպմամբ սահմանադրական ամրագրում ստացավ 2005թ. սահմանադրական բարեփոխումներով: 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 27.1-ին հոդվածն ամրագրում էր, որ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ և առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Այդուհանդերձ, սահմանադրական փոփոխություններին չհաջորդեցին նաև օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտ ընթացակարգերի նախատեսմամբ կապահովեին իրավունքի գործնական իրացումը:
Այս հարցի վերաբերյալ օրենսդրական մակարդակով որոշակի իրավական լուծումներ առկա են եղել նաև նախկինում: Բանն այն է, որ անձանց` դիմումներ, բողոքներ և առաջարկություններ ներկայացնելու իրավունքն ի սկզբանե կարգավորվում էր «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ 1999 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքով: Սակայն հետագայում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ 2004թ. փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմում-բողոքների հետ կապված հարաբերությունները սկսեցին կարգավորվել վերը նշված օրենքով և «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը պահպանեց իր իրավական ուժը միայն քաղաքացիների առաջարկությունների մասով: Սակայն նշված օրենքները ընդունվել են մինչև 2005թ. սահմանադրական բարեփոխումները, երբ Սահմանադրությամբ հանրագրի իրավունք դեռևս նախատեսված չէր:
Ներկայումս գործող օրենսդրությամբ հանրագրերի իրավունքին առնչվող հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է միայն հատվածաբար: Մասնավորապես, պետիցիաների առանձին տարրեր ամրագրված են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, որի 27-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմիններին ներկայացնել նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: Իսկ «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է քաղաքացիների առաջարկություններին վերաբերող հարաբերությունները, որտեղ, այդուհանդերձ, բացակայում են ամբողջական կարգավորումները:
2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով առաջին անգամ ամրագրվեց անհատական և կոլեկտիվ հանրագրերի իրավունքը, որը նպատակ ունի հնարավորինս օգտագործել քաղաքացիական հասարակության ներուժը, ապահովել պետական իշխանության և հանրության ներկայացուցիչների միջև կայուն հաղորդակցությունը: Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ հանրագրերի ինստիտուտի ներդրումը, ՀՀ կառավարության` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշումը, ՀՀ օրենսդրությամբ համալիր իրավակարգավորումների բացակայությունը` անհրաժեշտ է օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին, ընդունել առանձին օրենք, որը համակողմանիորեն կկարգավորի հանրագրերի ներկայացման և հետագա ընթացքի հետ կապված հարաբերությունները:
Առաջարկվող լուծումները
Ի կատարումն ՀՀ կառավարության` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման և լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման և վերը նշված խնդիրների լուծման նպատակով մշակվել է «Անհատական և կոլեկտիվ հանրագրերի մասին» ՀՀ օրենքի և հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում են հետևյալ լուծումները՝
Եթե ընդունելության արդյունքում բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ հնարավոր չէ կայացնել որոշում տեղում և այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, ապա իրավասու մարմնի պաշտոնատար անձը բանավոր ներկայացված հանրագիրը ձևակերպում է գրավոր և քննարկվում գրավոր հանրագրերի համար սույն օրենքով նախատեսված կարգով:
Ակնկալվող արդյունքը
Սույն օրենսդրական նախաձեռնությամբ անհրաժեշտ իրավական կառուցակարգեր կստեղծվեն ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար: Մասնավորապես` առաջարկվող նախագծով ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
[1] Տե՛ս Գերմանիայի Հիմնական օրենքը, հոդված 17, 45:
[2] Տե՛ս Law on Governing the exercise of the right of petition of Portugal:
[3] Տե՛ս, օրինակ, Ֆրանսիայի 1958թ. Սահմանադրությունը, հոդված 72-1, The law on petitions of Lithuania (7 July 1999, No. VIII-1313):
Քննարկվել է
24.01.2017 - 08.02.2017
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Միջազգային հարաբերություններ, Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Միջուկային անվտանգություն, Տրանսպորտ, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Պետական գույքի կառավարում, Կադաստր, Կոռուպցիայի դեմ պայքար
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 13086
Տպել25.01.2017
Հաշվի առնելով նախագծով նախատեսված հանրագրերի էլեկտրոնային հարթակի գործարկման անհրաժեշտությունը, առաջարկում եմ նախագծի անցումայի դրույթներում սահմանել համակարգի գործարկման հստակ ժամկետներ: