ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N17՝ «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ, որտեղ նախատեսվում են աշխատողների համար ծառայողական մուտքի կետեր և հաշվառում անցած ուղևորների համար մուտքի կետեր՝ կահավորված տեսահսկման համակարգերով: Սույն կետով նախատեսված մուտքի կետերը կարող են կահավորված լինել նաև մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով։»:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 39.1-ին և 39.2-րդ կետերով.
«39.1. Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, հաշվառում անցած ուղևորների մուտքը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի պետք է իրականացվի նրանց ճամփորդական փաստատթղթերի և նստեցման կտրոնի տվյալների նույնականացումից հետո, իսկ այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, վերը նշված գործընթացն իրականացվում է համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման միջոցով՝ համապատասխան չվերթի տվյալների համադրման եղանակով։
39.2. Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների և կատարվող չվերթերի քանակը` օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների մուտքերում պետք է տեղադրվեն «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», իսկ զննման կետերի մուտքի մոտ «Զննման կետ» ցուցանակները։»․
2) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները` անձը հաստատող փաստաթղթի և օդանավ նստեցման կտրոնի նույնականացումից կամ համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորումից հետո անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ։ Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքը ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:»․
3) 52.1-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում հսկողություն իրականացնող տեսուչը․
ա. ստուգում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների ճամփորդական փաստատթղթերը և նստեցման կտրոնը այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,
բ. հսկողություն է իրականացնում համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման գործընթացի նկատմամբ այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,
գ. իրականացնում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտու ծառայողական մուտքի կետում աշխատողների անցագրերի և օդանավի անձանակազմի՝ տվյալ չվերթի օդանավի գլխավոր հայտարարագրի, վկայականների (թռիչքային անցագիր) և անձնագրերի նույնականացում։»․
4) 63-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվում է ուղևորների փաստաթղթերի նույնականացում կամ տվյալների համադրում ավտոմատացված համակարգերի միջոցով, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության և զննման ընթացակարգեր.»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
30.06.2023 - 15.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2289
Տպել