Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N944-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 17 «Անվտանգություն, միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» նոր 12-րդ խմբագրությամբ սահմանված (կետ 2.5) պայմանների ներդրմանը, ինչպես նաև ՀՀ օդանավակայաններում ուղևորների արագ և որակյալ սպասարկման ապահովման նպատակով նորագույն տեխնիկական լուծումների և անվտանգության համակարգերի կիրառմամբ, որը հնարավորություն կտա ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում ներդնել նորագույն տեխնոլոգիաներ, նորարարական գործընթացներ և ապահովել դրանց գործառնական ընթացակարգերի իրականացումը։

2022 թվականին և ընթացիկ տարում օդանավակայանում ուղևորների փոխադրումների աճի հետ կապված կիրառվող ընթացակարգերը հնարավորություն չեն տալիս ապահովելու ուղևորների արագ անցումը ավիացիոն անվտանգության հսկողության գոտի, որն էլ իր հերթին առաջացնում է ուղևորների սպասարկման ընթացքում հերթերի գոյացումներ և դժոգություններ։

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել ներդնել և կիրառել նորագույն տեխնիկական միջոցներ և նորարարական գործընթացներ օդանավակայաններում ուղևորների արագ և անվտանգ սպասարկման համար։

ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունումը կնպաստի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը, կարագացնի ուղևորների սպասարկման գործընթացները և կբարձրացնի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության մակարդակը։  

 

  • Քննարկվել է

    30.06.2023 - 15.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ավիացիա, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2296

Տպել