Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ

  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

          «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս  Հայաստանի Հանրապետության տարածքում ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքնում կտրված մասում միջուկի հաստության մեջ  կարող  է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ և ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների: Կտրված ձմերուկը և սեխը համարվում են արագ փչացող ապրանք և պետք է պահպանվեն սառնարանում, մինչդեռ դրանք վաճառվում են ոչ սառնարանային պայմաններում։ Միաժամանակ բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ստացիոնար վայրերում (տոնավաճառներում, տաղավարներում) վաճառվում է գետնի վրա դրված, առանց ծածկի կամ հովանոցի՝ ուղիղ արևի ճառագայթների տակ, ինչը նույնպես վտանգ է հանդիսանում մարդու կյանքի և առողջության համար։ Հարկ է նշել, որ առավել ևս բաց տարածքներում, ճանապարհների երկայնքով՝ մայթերին, անհնար է լվանալ կտրած ձմերուկը կամ սեխը, ինչպես նաև դանակը, որով կտրվել է։ Նախագծում կատարվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է կաթնամթերքի վաճառքին հանրային սննդի օբյեկտներում, մասնավորապես պանրի վաճառքի դեպքում ճաշացուցակում տարանջատված և նշված չեն կաթնամթերքը պատրաստված է բնական հումքով, թե կաթնային յուղի փոխարինիչով։ Բոլորին հայտնի է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքը ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը։ Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ գցող գործողություն է և քանի որ ճաշացուցակում չկա հստակ տարանջատում, տվյալ դեպքում սպառողը  ավելի թանկ վճարելով գնում է ավելի էժան արտադրանք, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերանայել ճաշացուցակին ներկայացվող պահանջները և կատարել լրացում նշելով նաև սննդային արժեքը, էներգետիկ արժեքը, քանի որ վերջին ժամանակներում սպառողները մեծ ուշադրություն են դարձնում սննդամթերքի կալորիականությանը։

Միաժամանակ  Նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն և լրացում  կատարել նաև նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում՝ մասնավորապես 158-րդ հոդվածում կատարել լրացում այն է՝ ձմերուկի և սեխի կտրած կամ մասերի բաժանած վաճառքի դեպքում իրավախախտում  կատարած անձանց նկատմամբ նշանակել վարչական պատասխանատվություն՝  սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

     Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջինիս վաճառքը կտրված  կամ մասերով, քանի որ վաճառողները շատ դեպքերում կտրված կամ մասերով վաճառքի դեպքում չեն պահպանում հիգիենիկ կանոնները։ Չկա երաշխիք, որ կտրելուց առաջ ձմերուկը կամ սեխը լվացվել է կամ ի՞նչ դանակով, որ կտրել են լվացել են, թե ոչ և արդյո՞ք դրանից առաջ ուրիշ ապրանք չի կտրվել։ Այս համատեքստում, չպահպանելով հիգիենիկ նորմերը, հատկապես շոգ եղանակին նպաստավոր պայմաններ է ստեղծվում  միկրոօրգանիզմների բազմացմանը՝ առաջացնելով աղիքային տարբեր խանգարումներ և հիվանդություններ։ Հաջորդ փոփոխությամբ կփոփոխվի ճաշացուցակին ներկայացվող պահանջները՝ ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորություն գցող գործողությունները։  

  1. Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերի ընդունումը  բխում  Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում  և փոփոխություն կատարելու մասին»  օրենքի նախագծի  ընդունմամբ կկանոնակարգվի ձմերուկի և սեխի վաճառքին, ինչպես նաև ճաշացուցակին ներկայացվող պահանջները, որի արդյուքում հանրապետության տարածքում կարգելվի մասերով կամ կտրված վաճառքը, քանի որ այս համտեքստում ազգաբնակչության շահը առավել գերակշռող է, քան մասնավոր շահը՝ ինչի արդյունքը միտված է  կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողներին մոլորության մեջ գցելը։

 

  • Քննարկվել է

    28.06.2023 - 14.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5666

Տպել

Առաջարկներ`

Հարություն Ուստակատարան

29.06.2023

Լրամշակման կարիք ունի ձմերուկի մասով, սուպերմարկետներում պահպանվում է հիգենայի կանոններն ու պահպանվում է սառնարանում։ Ֆինանսական խնդիր եք առաջացնում միայնակ ապրողների, փոքր ընտանիքների համար ձմերուկի մասով, որոնք մի կտոր գնելու փոխարեն գնելու են ամբողջական ձմերուկ, ու թափելիւ են մնացորդը կամ ստիպված ուտելու են իրենց տան ժամկետանց ձմերուկը։ Առաջարկ։ ցանկից բացարեք սուպերմարկետները, ավելացրեք այցելություններն ու հսկող»ւթյունը, խախտում հայտնաբերելու դեպքում՝ չլվացած ձմերուկ կտրել, չլվացած դանակով կտրել, կտրածը սառնարանում չպահպանել, տուգանեք կամ արգիլեք տվյալ սուպերմարկետում վաճառելը։ Եթե քաղաքացու առողջությունն է խնդիրը ոչ թե այլ թաքնված նպատակ կա այս փոփոխությունում, ապա նույնպես պետք է արգիլել կտրտած միրգ և թարմ քամած միրգ վաճառելը ամենուր, թե սուպերմարկետներում, թե ճաշարաններում և թե ռեստորաններում, բառերում, հյուրանոցներում, քանի որ չգիտես լվանալուց հետո են կտրտում, թե առանց միրգն ու դանակը լվանալու, նաև չգիտես անմիջապես են դնում սառնարան թե բերում սեղան, ու այդ ժամանակահատվածում մանրեները բազմացան թե ոչ: Այնպես, որ լրամշակեք օրենքը, կամ բացարեք արգիլված ցանկից սուպերմարկետները, կամ արգիլեք, բոլոր տեսակի կտրտած և քամած մրգերի վաճառքը ամենուր։

Տեսնել ավելին