Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հարություն Ուստակատարան 29.06.2023 08:29:51 Լրամշակման կարիք ունի ձմերուկի մասով, սուպերմարկետներում պահպանվում է հիգենայի կանոններն ու պահպանվում է սառնարանում։ Ֆինանսական խնդիր եք առաջացնում միայնակ ապրողների, փոքր ընտանիքների համար ձմերուկի մասով, որոնք մի կտոր գնելու փոխարեն գնելու են ամբողջական ձմերուկ, ու թափելիւ են մնացորդը կամ ստիպված ուտելու են իրենց տան ժամկետանց ձմերուկը։ Առաջարկ։ ցանկից բացարեք սուպերմարկետները, ավելացրեք այցելություններն ու հսկող»ւթյունը, խախտում հայտնաբերելու դեպքում՝ չլվացած ձմերուկ կտրել, չլվացած դանակով կտրել, կտրածը սառնարանում չպահպանել, տուգանեք կամ արգիլեք տվյալ սուպերմարկետում վաճառելը։ Եթե քաղաքացու առողջությունն է խնդիրը ոչ թե այլ թաքնված նպատակ կա այս փոփոխությունում, ապա նույնպես պետք է արգիլել կտրտած միրգ և թարմ քամած միրգ վաճառելը ամենուր, թե սուպերմարկետներում, թե ճաշարաններում և թե ռեստորաններում, բառերում, հյուրանոցներում, քանի որ չգիտես լվանալուց հետո են կտրտում, թե առանց միրգն ու դանակը լվանալու, նաև չգիտես անմիջապես են դնում սառնարան թե բերում սեղան, ու այդ ժամանակահատվածում մանրեները բազմացան թե ոչ: Այնպես, որ լրամշակեք օրենքը, կամ բացարեք արգիլված ցանկից սուպերմարկետները, կամ արգիլեք, բոլոր տեսակի կտրտած և քամած մրգերի վաճառքը ամենուր։