-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 32-րդ կետի 32,2 ենթակետի ծրագրից: Միաժամանակ, ՀՀ–ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։
Վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Գրադարանների և գրադարանային գործի մասին»), որոնք կարգավորում են մեր մշակութային ժառանգության բնագավառները: Չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը: Օրենքի նախագիծը մշակելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է թանգարանային գործի զարգացվածության մակարդակով աչքի ընկնող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) թանգարանային ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը:
Օրենքի նախագծում կիրառվել է նաև Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի /այսուհետ` ԻԿՕՄ/ կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության, Լյուքսեմբուրգի, Իտալիայի թանգարանների ղեկավարման համար ճանաչվել է իրավական փաստաթուղթ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կարգավորված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի, ինչպես նաև յուրաքանչյուր թանգարանի ֆոնդի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձևից) խնդիրները:
Սույն նախագծում սահմանվել և ճշգրտվել են օրենքի կարգավորման առարկան, օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները և սկզբունքները, հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ներկայացված նախագծով կարգավորվում են ոչ միայն պետական թանգարանային ֆոնդի հետ առնչվող հարաբերությունները, այլև մասնավոր թանգարանային ֆոնդի ընդգրկման և ֆոնդից դուրսգրման սկզբունքները:
Նախագծում կարգավորվել են պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրահռչակելու սկզբունքները, թանգարանների և հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձևերը: Հստակեցվել է թանգարանների հավատարմագրման և կարգավիճակ ստանալու ընթացակարգը:
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Ուստի անհրաժեշտություն է դարձել «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների և շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունները մշակույթի բնագավառում:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026 թթ․ ծրագրի 4․9 գլխի Հայկական պատմամշակութային ժառանգության /նյութական և ոչ նյութական/ պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում ու իրավական դաշտի կատարելագործում պարբերություններից։
-
Քննարկվել է
21.06.2023 - 11.07.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1648
Տպել