Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ի 2023 թվականի N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 434-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

   1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

   2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ղեկավարվելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 12-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

   3) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը՝ համաձայն հավելվածի:».

   4) Որոշմամբ հաստատված հավելվածի կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման (հրապարակման) կարգը:
  3. Պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդը ստեղծվում, պահպանվում և տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է «Տարածական տվյալների մասին» օրենքի պահանջների համաձայն:
  4. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի՝ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը պահպանվում, օգտագործվում են, և տեղեկատվությունը տրամադրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշման պահանջների համաձայն:
  5. Պետական տարածական տվյալների (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդը ստեղծվում, պահպանվում, տեղեկատվությունը տրամադրվում (հրապարակվում) է լիազորված մարմնի Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից:
  6. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում նյութերն ու տվյալները համալրվում և դուրս են գրվում Կոմիտեի ղեկավարի հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի կողմից:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԿԱՆ) ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդը (տեղեկատվական բանկը) ստեղծվում, համալրվում և թարմացվում է լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի տվյալների հիման վրա:
  2. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում պահպանվում են «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները, ինչպես նաև «Տարածական տվյալների մասին» օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութերն ու տվյալները:
  3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերն ու տվյալները պահվում են Կոմիտեում:
  4. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության պետական տարածական (բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության բնագավառի համար հավաքված սահմանափակ մատչելիությամբ) տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդում ընդգրկված նյութերի, տվյալների, մետատվյալների ցանկերը հրապարակում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալում:

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՔԱՐՏԵԶԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ) ՖՈՆԴԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ)

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը և տվյալները ենթակա են տրամադրման դիմումի՝ համաձայն N 1 ձևի, կամ գրության հիման վրա, որտեղ նշվում են պահանջվող նյութի անվանումը, քանակը և այլ անհրաժեշտ տվյալներ:
  2. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերից և տվյալներից կարող են օգտվել ֆիզիկական ու իրավաբանական անձիք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
  3. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդից տեղեկատվությունը տրամադրվում է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» օրենքների պահանջներին համապատասխան:
  4. Տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի (ոչ էլեկտրոնային տարբերակով) բնօրինակները տրամադրման ենթակա չեն: Օգտագործողներին տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերը տրամադրվում են թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչներով:
  5. Տարածական տվյալները և մետատվյալները տրամադրվում (հրապարակվում) են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների տրամադրման (հրապարակման) պայմանագրի ձևաթուղթը N 2 ձևում:
  6. Հայաստանի Հանրապետության պետական տարածական տվյալների (քարտեզագրագեոդեզիական) ֆոնդի նյութերի և տվյալների հաշվառման, տեղեկատվության տրամադրման մատյանների ձևաթղթերը ներկայացված են NN 3 և 4 ձևերում:
  • Քննարկվել է

    20.06.2023 - 05.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2468

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ