ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության Օգոստոսի 11-ի <<ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին>> թիվ 1313-Լ որոշմամբ Սևան համայնքին, նշված շրագրի շրջանակներում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացվել 43019.5 հազ. դրամ գումար:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2023թ-ի բյուջեում կատարել մի շարք տեղաշարժեր, փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով համայնքի նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը ու ծրագրերի իրականացմանը:
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում բյուջեում կատարվելու են եկամուտների և ծախսերի ճշտումներ ու փոփոխություններ, հոդվածային տեղաշարժեր:
Առկա իրավիճակը
Համայնքի առկա վիճակով պայմանավորված՝ կարևորվում և առաջնահերթ է համայնքում իրականացնել աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության ծրագիրը:
Կարգավորման առարկան
Համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների շրջանակներում:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի, իրականցման նպատակով ծրագրի շահառուներին՝ ծրագրի մասնակից գյուղական բնակչության հատկացվելու է աջակցություն շուրջ 43016.5 հազ. դրամ գումարի չափով :
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցներ
-
Քննարկվել է
19.06.2023 - 04.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 2290
Տպել