ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության Օգոստոսի 11-ի «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1313-Լ որոշմամբ Սևան համայնքին, նշված շրագրի շրջանակներում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացվել 43019.5 հազ. դրամ գումար:
Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել համայնքի 2023թ-ի բյուջեում կատարել մի շարք տեղաշարժեր, փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով համայնքի նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը ու ծրագրերի իրականացմանը:
-
Քննարկվել է
19.06.2023 - 04.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
Դիտումներ` 2305
Տպել