«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Կարևորելով հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի բարելավումը և կարգավորումը, այդ թվում թափոնների հավաքման, փոխադրման, վերամշակման և անվտանգ հեռացման գործընթացներում անհրաժեշտ գործիքակազմի հստակեցումը, անհրաժեշտություն է առաջանում նշված գործընթացների արդյունավետութան բարձրացման: Մասնավորապես. առաջարկվում է գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար:
-
Քննարկվել է
01.12.2017 - 16.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10637
Տպել