Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1222-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1222-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Կառավարություն 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» թիվ 1222-Ն որոշումն ուժը կորցրած ճանչելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կառավարության մեկ այլ՝ 2023 թվականի հունիսի 1-ին ընդունված՝ «Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 891-Ն որոշմամբ, որը սահմանում է նաև դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի, այդ թվում՝ փամփուշտների, և պաշտպանության հատուկ միջոցների տրամադրման կարգը։
Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 891-Ն որոշումը նախապատրաստվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է՝ պետական ռազմականացված կազմակերպություններն իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքն իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու նպատակով փոխանցել պետական մարմինների այն պաշտոնատար անձանց, որոնց օրենքով թույլատրվում է զենք պահել և կրել (․․․): Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումից հետևում է, որ պետական մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն ժամանակավոր պահելու և կրելու ծառայողական զենք ինքնապաշտպանական նպատակներով:
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը․
Հաշվի առնելով Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 891-Ն որոշումը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի՝ «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1222-Ն որոշումը։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1222-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում գործող սահմանված նորմերի անհարկի կրկնության բացառման պահանջը, քանի որ Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 891-Ն որոշմամբ արդեն իսկ ներառված են Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1222-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
16.06.2023 - 01.07.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2613
Տպել