Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1222-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 1222-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ապահովելու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում գործող սահմանված նորմերի անհարկի կրկնության բացառման պահանջը, քանի որ Կառավարության մեկ այլ՝ 2023 թվականի հունիսի 1-ին ընդունված՝ «Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից իրենց սպառազինության մեջ գտնվող մարտական և ծառայողական զենքը ժամանակավոր պահելու և կրելու նպատակով պետական մարմինների՝ զենք պահելու և կրելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց փոխանցելու կարգը սահմանելու մասին» N 891-Ն որոշմամբ արդեն իսկ սահմնված են դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի, այդ թվում՝ փամփուշտների և պաշտպանության հատուկ միջոցների տրամադրման կարգը։

  • Քննարկվել է

    16.06.2023 - 01.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2616

Տպել