ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՍԱԽԵԺԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ և ԲՈՒՍԱԽԵԺԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները» ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրական կանեփի օրինական շրջանառությունը գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով և սահմանված գործողությունների շրջանակներում՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Սույն օրենքով սահմանվում է, որ արտադրական կանեփի բույսում «կաննաբիդիոլ (CBD)» նյութի պարունակությունը գերազանցում է «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի պարունակությանը, ընդ որում՝ «տետրահիդրոկաննաբինոլ (THC)» նյութի տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում հավասար կամ ցածր պետք է լինի 0,3 տոկոսից։ Արտադրական կանեփի տարբեր սորտերի բույսերում վեգետացիայի ընթացքում «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը կարող է կտրուկ փոփոխվել, որն անկախ սորտի առանձնահատկությունից մեծապես պայմանավորված է մշակության պայմաններով։
Ուստի արտադրական կանեփի գործունեության ընթացքում սահմանված վերահսկողության իրականացման նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար անհրաժեշտ է իրականացնել նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1071-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1157-Ա որոշմամբ արտադրական կանեփի գործունեության ոլորտում որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը և արտադրական կանեփի բույսերի նմուշառումն անհրաժեշտ է իրականացնել սահմանված հրահանգների համաձայն՝ լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հնարավորինս ճշտությունը ապահովելու համար։ ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 25-րդ կետի համաձայն` արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի համատեղ հրամանով: Սույն նախագծով նախատեսվում է հաստատել արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի (այդ թվում՝ սածիլներ, սերմեր, կտրոններ, կանաչ զանգված և ծաղկագլխիկներ) և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները, սակայն վերջինս ներառում է նաև արտադրական կանեփի բույսերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության հրահանգները։ Լաբորատոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 45.8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս արտադրական կանեփի գործունեության ընթացքում սահմանված վերահսկողության իրականացման նպատակով «տետրահիդրոկաննաբինոլ» նյութի պարունակությունը ստուգելու համար նմուշառում և լաբորատոր փորձաքննություն չի իրականացվում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակը 2021 թվականի հունիսի 25-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-277-Ն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի բույսերի նմուշառումը և լաբորատոր փորձաքննություն իրականացնելն է:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Լրացուցիչֆինանսականմիջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ 2022 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Քննարկվել է
15.06.2023 - 30.06.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3652
Տպել