Հիշել նախագիծը

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՍԱԽԵԺԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

 « - » --------------- 2023 N -------Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

« - » --------------- 2023 N -----Ն

                           ՆԱԽԱԳԻԾ

                  

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԲՈՒՅՍԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԲՈՒՍԱԽԵԺԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 1170-Ն որոշման N 3 հավելվածի 25-րդ կետը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՆՔ

  1. Հաստատել`

1) Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը, համաձայն հավելված 1-ի,

2) Արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի բուսախեժի լաբորատոր հետազոտությունների (փորձաքննությունների) իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները` համաձայն հավելված 2-ի:

2.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ        ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ                                                    Վ.ՔԵՐՈԲՅԱՆ

  • Քննարկվել է

    15.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3735

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ