Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փափաոխություն և լրացումներ կատարելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2024 թվականի  __________  «____»  N        -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման Հավելված N 2-ի 24-րդ կետի աղյուսակի (այսուհետ՝ Աղյուսակ).
  • 10-րդ տողի 1-ին սյունակում «տեղադրում» բառից հետո ավելացնել «, կենսավառելիքի (բրիկետ, պելլետ, կենսամեթան) արտադրությունների հիմնում» բառերը,
  • 14-րդ տողի 1-ին սյունակում «ձեռքբերում» բառից հետո ավելացնել «բացառությամբ Էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների և էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների)» բառերը,
  • 16-րդ տողի 1-ին սյունակում «փակում» բառից հետո ավելացնել «, կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում և դրանց ազդեցությանը ենթարկվող հարակից տարածքի՝ սանիտարական պահպանման գոտու սահմաններում շրջակա միջավայրի վիճակի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանների ստեղծում» բառերը,
  • 18-րդ տողի 1-ին սյունակում «Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում» բառերը փոխարինել «Բնակավայրերի կանաչ գոտիների կառուցում/բարեկարգում» բառերով։
  1. 21-րդ տողից հետո Աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«

Համայնքային անտառների հիմնում (անտառապատում)

80

80

80

80

80

Էլեկտրական շարժիչով հասարակական տրանսպորտային միջոցների ձեռքբերում, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի (կայանների) կառուցում

45

50

55

60

70

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  • Քննարկվել է

    13.06.2023 - 04.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2557

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ