Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

«Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ստեղծման, վիճակագրական հաշվառման, պահպանության և դասակարգման, ֆիլմերի տարածման մեխանիզմների կարգավորման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

«Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում առաջին հերթին կապահովվի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների կիրարկումը, կստեղծվի ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառման էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ողջ տեղեկատվության հավաքագրման համար:

Ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը կհանձնվեն մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ, ապահովելով Ազգային ֆիլմերի պահպանության, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանության և կինոժառանգության հանրային օգտագործման կազմակերպման հնարավորությունները:

  • Քննարկվել է

    13.06.2023 - 30.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2264

Տպել

Առաջարկներ`

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 2․ Հոդված 3, Կետ 19-ի առնչությամբ․ Հաշվի առնելով Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը, բնօրինակի կամ կրկնօրինակի ազատ և անվճար հասանելիությունը պետք է ապահովվի միայն ֆիլմի իրավատիրոջը։ Իսկ այլ հասանելիություն պետք է ունենա իրավատիրոջ գրավոր համաձայնություն։ Գրավոր համաձայնությունը կարող է ուղարկվել էլեկտրոնային ճանապարհով։ Առաջարկ 2-ի հիմնավորում․ Եթե կազմակերպությունը, որին պահպանության է հանձնված ֆիլմը, այյն հասանելի դարձնի, ինչպե՞ս է իրավատերը այն տարածելու կամ տարածման, օրինակ, բացառիկ լիցենզիաների պայմանագրեր կնքելու, և ինչպե՞ս կարող է իրավատիրոջից բացի, որևէ մեկը ֆիլմը հասանելի դարձնելու իրավունք ունենալ։ Սա կբերի ֆիլմի տարածման իրավուքների քաոսի։ Լուրջ միջազգային պայմանագրեր ունեցող ֆիլմարտադրողները կհրաժարվեն Ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալ։ Նաև կխախտվեն Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ֆիլմարտադրողի հեղինակային և սեփականության իրավունքների մասին և 10-րդ հոդվածի 2-րդ կետը՝ աջակցության մասին։ Նորից հիշեցնում ենք, որ Ազգային ֆիլմերի մի ստվար հատված պետական աջակցություն ընդհանրապես ստացած չի լինելու։ Հետևաբար, պահպանող կողմը ֆիլմը հասանելի դարձնելու իրավունք ունի միայն ֆիլմարտադրողին / իրավատիրոջը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Armine Anda

29.06.2023

Հոդված 3, կետ 16 և 17-ի վերաբերյալ, տես Առաջարկ 1--ն ու նրա հիմնավորումը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266

Armine Anda

29.06.2023

Առաջարկ 1․ - Հոդված 3, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Կետ 13-ի առնչությամբ. Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի կարգը սահմանելիս, հաշվի առնելով նույն օրենքի 3-րդ կետը, ֆիլմարտադրողը ժապավենի վրա ստեղծված ֆիլմի հիմնանյութերն ու բնօրինակը, իսկ թվային ստեղծված ֆիլմի կրկնօրինակը, պահպանման է հանձնում այն կազմակերպությանը, որի տեխնիկական ու պայմանագրային պայմանաններն իրեն բավարարում են։ Առաջարկ 1-ի հիմնավորում․ Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով Ազգային ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքները, նույնիսկ պետական աջակցություն ստանալու դեպքում, պատկանում է ֆիլմարտադրողին։ Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով Ազգային ֆիլմի կարգավիճակ կարող են ստանալ նաև պետական աջակցություն չստացած ֆիլմերը, որտեղ բնականաբար հեղինակային և գույքային իրավունքները պատկանում են ֆիլմարտադրողին։ Այսինքն, Ազգային ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքները պատկանում եմ ֆիլմարտադրողին և Կառավարության ցանկացած որոշում պետք է ելնի դրանից։ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը առավելություն է տալիս Ազգային ֆիլմի կարգավիճակ ունեցող ֆիլմերին պահպանվելու տեղ ունենալու, ոչ թե նրանց սեփականությունը վերցնելու և պահպանելու պարտադրված կազմակերպություններում կամ առավել ևս հասանելի դարձնելու մասնավոր սեփականությունը՝ ի դեպ, վնասելով նրա տարածմանը։ Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ պետական աջակցություն ստանալու դեպքում, Ազգային մարմինը և ֆիլմարտադրողը ունենալու են ֆիլմի կրկնօրինակի տրամադրման պայմանագիր։ Կառավարության այս որոշումը այն տեսքով որով առաջարակված է, ստեղծելու է հնարավորություն, որ Ազգային մարմինը պահանջի ժապավենով նկարված ֆիլմերի բնօրինակն ու հիմնանյութերը, որը դարձյալ խախտելու է 14-րդ հոդվածի 3-րդ կետը, նաև դարձյալ ստեղծելու է մենաշնորհ, ինչը խանգարել է զարգացմանը տասնամյակների ընթացքում։ Իսկ կառավարության այս որոշման 19-րդ կետի շնորհիվ՝ Ազգային ֆիլմի կարգավիճակը դառնում է ոչ թե առավելություն, այլ ֆիլմի բնօրինակը սեփականատերից վերցնելու և դարձյալ մենաշնորհային քաղաքականություն ստեղծելու միջոց, խախտելուվ կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորումը որպես աջակցություն սահմանելու Կինեմատոգրաֆիայի օրենքի կետերը։ Իրավատերը պետք է իրավունք ունենա ինքը որոշելու, թե որտեղ պահպանի իր սեփականությունը, և պահպանության պայմանները պետք է իրեն բավարարեն։ Եվ իրենից բացի ոչ մեկը չպետք է իրավունք ունենա այն ահսանելի դարձնելու հանրությանը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266

Տեսնել ավելին