Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ներկայումս ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվող «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի նախագծի մշակման բազմակողմանի ուսումնասիրության, ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան հանձնարարականների հիման վրա նոր դրույթների (գործընթացների, լիազորությունների և այլ կարգավորումների), ինչպես նաև բանակցային կամ խորհրդակցային գործընթացների արդյունքում ձևավորված պետական գույքի ոլորտը կանոնակարգող նոր տեսլականի մշակման անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Պետական գույքի գործընթացը կանոնակարգող ՀՀ նոր օրենքի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին երեք տասնամյակի ընթացքում գույքային հարաբերությունները կանոնակարգող օրենսդրական դաշտը ըստ էության չի ենթարկվել արմատական բարեփոխումների։ Եվ կատարվող օրենսդրական փոփոխությունները կրում են հատվածային (մասնակի) բնույթ և ուղղված են պետական գույքի կառավարման առանձին ոլորտների մասնավորապես. պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացների հստակ և միանշանակ կանոնակարգմանը, որն էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։
Հարկ ենք համարում նշել, որ ներկայումս պետական գույքի կառավարումը կանոնակարգող օրենսդրությունը հստակ, համակարգված և ամբողջությամբ չի կանոնակարգում գույքային բոլոր հարաբերությունները, ինչպես նաև պետական գույքի առանձին ոլորտների կարգավորումներում առաջանում են ինկորպորացման անհնարինություն: Դեռ ավելին այսօր տվյալ դաշտը կանոնակարգված է իրար հաճախ անհարկի կրկնվող, բազմաքանակ իրավական ակտերով (3 ՀՀ օրենքներ և յոթ տասնյակից ավել նորմատիվային իրավական ակտեր), որոնք ստեղծում են խառնաշփոթ և նպաստում են վարչական քաշքշուկների առաջացմանը, որոշումների ընդունման և իրականացման ժամկետների երկարաձգմանը և այլն։ Հարկ է նշել, որ նման իրավիճակը պատշաճ և ներկայումս գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու համար պահանջվում է մանրակրկիտ ուսումնասիրություն, օբյեկտիվ հիմքեր, որոնք պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման և օտարման արդի գործընթացների զարգացման օրինաչափություններով։ Նաև հիմք է հանդիսանում Կառավարության համապատասխան կոմիտեններում հնչվեցված հանձնարարականները, կապված պետական գույքի կառավարման նոր մեխանիզմների ներդրման և Կոմիտեին նոր լիազորությունների վերապահման հետ։
Ինչպես արդեն նշվեց «Պետական գույքի կառավարման մասին» նոր օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է նաև գույքային առկա բոլոր հարաբերությունների հստակ և ամբողջական կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Ներկայումս գործող «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքով կանոնակարգված չեն պետական գույքի ամբողջական հաշվառման, գնահատման, անշարժ գույքի մշտադիտարկման, պետական գույքի գրավադրման և պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, պետական կառավարման մարմիններին պետական գույքի ամրացման և հետ վերցնելու, պետության կարիքների բավարարման համար ոչ պետական գույքի վարձակալությամբ ձեռք բերման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման արդյունքում պետական սեփականություն ճանաչված գույքի կառավարման, ինչպես նաև պետական անշարժ գույքի պահպանման և բարելավման գործընթացները, որոնց հստակ և միանշանակ կանոնակարգումը էապես կբարձրացնի պետական գույքի կառավարման որակը։
Վերը նշված գործընթացների հստակ, պարզ և հասկանալի կանոնակարգումը պահանջում է ընդլայնել օրենքում օգտագործվող հասկացությունների շրջանակը և տալ առանձին հասկացությունների սահմանումը։ Մասնավորապես, ինչ են իրենցից ներկայացնում պետական գույքային շրջանառություն, պետական գույքի ամրացում, պետական գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում, պետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ գույք, օտարման ոչ ենթակա գույք և այլն հասկացությունները։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ օրենքի մշակման ընթացքում նաև անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ փոփոխություններ՝ հաշվի առնելով մի շարք ընթացիկ հանձնարարականներ ինչն էլ իր հերթին ժամանակատար է։
2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրով հաստատված 3-րդ կետով նախատեսված է Պետական սեփականություն համարվող անշարժ գույքի և բաժնետոմսերի վաճառքի (օտարում, մասնավորեցում) կազմակերպման և կառավարման բնագավառում նոր գործիքակազմի կիրառումը, մասնավորապես՝ օտարման ենթակա և ներդրումային գրավչություն ունեցող գույքի հիման վրա բաժնետիրական ընկերության ստեղծումը, բաժնեմասերի վաճառքի գրավչության բարձրացման ու վաճառքի իրականացման բնագավառում նոր մոտեցումների կիրառումը։ Սույն կետի կատարման նպատակով Կոմիտեն արդեն իսկ մշակել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ և օրենքով սահմանված կարգով դրել շրջանառության մեջ, սակայն, ելնելով որոշակի ընթացակարգային խնդիրներից հնարավոր չէ ընկերության ստեղծման գործընթացն ավարտել սահմանված ժամկետում։
Ինչ վերաբերում է պետական գույքի մասնավորեցման նոր ծրագրի մշակմանը և ընդունմանը, ապա նշված գործընթացը լիարժեք հնարավոր կլինի իրականացնել միայն նոր օրենքի ընդունումից և ընկերության ստեղծման աշխատանքներն ավարտելուց հետո, միաժամանակ հայտնում ենք, որ Կոմիտեն համապատասխան գրություններով դիմել է պետական մարմիններին՝ պետական մարմնի ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություներ, այդ թվում՝ համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություներ՝ մասնավորեցնելու նպատակով մասնավորեցման ծրագրում ընդգրկելու առաջարկություններ ներկայացնելու համար։ Նշվածի հիմքով առաջարկվել է ծրագրում ընդգրկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն։
Ելնելով վերը նշվածից անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված պետական գույքի կառավարման բարեփոխումներին գործողությունների ծրագրով հաստատված 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ միջոցառումների կատարման ժամկետները երկարաձգել։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի մանրամասն և բազմակողմանի անդրադարձ կատարել պետական գույքի կառավարման ոլորտին վերաբերող հիմնահարցերին, բացառելով օրենսդրական ակտերում օգտագործվող հասկացությունների և գործընթացների տարամեկնաբանությունները, առկա հակասությունները և խառնաշփոթը։ Այլ կերպ փորձ կկատարվի մշակել և ներկայացնել գույքային հարաբերությունների կանոնակարգման մասով միասնական օրենսդրական մոտեցում, որի սկզբունքային դրույթները առաջարկված են «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում, որի հիման վրա էլ ներկայացված են գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ օրենսդրական ակտերում առաջարկվող փոփոխությունների և լրացումների փաթեթը։
Ընդ որում, նոր օրենքի նախագծում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է պետական գույքի արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով նոր գործիքակազմի ստեղծմանը։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի նոր օրենքի մշակման գործընթացում ժամանակի տեսանկյունից բազմակողմանի անդրադարձ կատարել պետական գույքի ոլորտին ուղղված բոլոր խնդիրների ուսումնասիրությանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման պահանջների կատարումից։
-
Քննարկվել է
12.06.2023 - 27.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2217
Տպել