Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...... -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1063-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1063-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 2-դ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ծրագրի 3-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 2-րդ եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2023 թվականի 4-րդ եռամսյակ» թվերով և բառերով.
2) ծրագրի 4-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 2-րդ եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2024 թվականի 3-րդ եռամսյակ» թվերով և բառերով.
3) ծրագրի 5-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 3-րդ եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2024 թվականի 1-ին եռամսյակ» թվերով և բառերով.
4) ծրագրի 6-րդ կետի 6-րդ սյունակում «2023 թվականի 4-րդ եռամսյակ» թվերը և բառերը փոխարինել «2024 թվականի 4-րդ եռամսյակ» թվերով և բառերով:
-
Քննարկվել է
12.06.2023 - 27.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 2221
Տպել