Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Աբրահամյան 12.06.2023 11:17:39 | Առաջարկում եմ այսուհետ կենսաթոշակների ավելացման ժամանակ շեշտը դնել աշխատանքային ստաժի հաշվարկման վրա, մինչև 20 տարի ստաժ ունեցող ու ընդհանրապես ստաժ չունեցող քաղաքացիները գրեթե նույն չափով կենսաթոշակ են ստանում.ո՞ւր մնաց աշխատելը խրախուսելու պետության քաղաքականությունը | Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայումս մշակում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփխություններ նախատեսող իրավական ակտի նախագիծ, որով անդրադարձ է կատարվում նաև կենսաթշակների հաշվարկման բանաձևին, նախատեսվում է օրենսդրությունից հանել «Նվազագույն կենսաթոշակ» եզրույթը։ | |
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 13.06.2023 12:32:23 | Մովսես Արիստակեսյան ՏՆՏԵսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Դեմ ենք այս նախագծին, քանի որ դրանով նախատեսված փոփոխություննեը, թեև արտաքուստ կրում են սոցիալական բնաւյթ, այդուհանդերձ հակասահմանադրական են: Նախ դրանք չեն համապատասխանում Հայաստանում տնտեսական կարգը սոցիալական շուկայական է սահմանադրական իրավակարգավորմանը, ապաևէ Սոցիալական խարտիայով սահմանված այն միջազգային նորմին, որ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների մակարդակները պետք է փոփոխվեն նախընթաց ժամանակաշրջանի սպառողական գների աճին համապատասխան և նվազագույն կենսաթոշակների ու նպաստների չափերը պետք է կազմեն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի առնվազն 60 և ավելի տոկոսը: Փաստորեն այսօրվա դրությամբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 75.000 ՀՀ դրամ (https://www.arlis.am/), թեև ՀՀ իշխանությունները խոստացել էին, որ դա 2023 թ. հունվարի 1-ից պետք է կազմի 80.000 ՀՀ դրամ (https://www.24news.am/news/223652): Դրա հետ մեկտեղ երկրում 2022 թ. արդյունքներով գնաճն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 8.3 տոկոս (https://www.azatutyun.am/a/32217194.html) Ըստ այդմ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի և նպաստի չափը պետք է կազմի առնվազն 45.000 ՀՀ դրամ և ոչ թե 24.000 ՀՀ դրամ, ինչպես առաջարկվում է նախագծվ, որպեսզի ՀՀ հպարտ կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարողանա ապահովել ֆիզիկական իր նվաստ գոյությունը: Այս ամենը ծիծաղելի է թվում, երբ տեսնում ենք ՀՀ կառավարության գործողությունները գնաճի, հայկական ար-ույթի այս պայմաններում ՏՏ ոլորտին տրվող արտոնությունների, իրավապահ մարմինների աշխատակիցների, դատական համակրագի աշխատակիցների աշխատավարձների կրկնակի կերպով բարձրացման, ապօրինի հավելավճարների ու պարգևավճարների տրման քաղաքականությունը: Օրինագիծը պարզ ծիծաղ է ՀՀ հպարտ քաղաքացու հանդեպ: Թող այդպիսի չափերով օրինագծի հեղինակները վարվեն իրենց աշխատավարձների նկատմամբ: | Սոցիալական ապահովության իրավունքի, այդ թվում՝ կենսաթոշակի (նպաստի) չափի և սպառողական և պարենային զամբյուղների արժեքների միջև փոխկապվածության և համաչափության ապահովումը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է, ինչն ամրագրված է ՀՀ ԱԺ որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։ Ծրագրի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառ» բաժնի 4.6-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին։ Ըստ այդմ, կենսաթոշակների բարձրացումը կկրի շարունակական բնույթ՝ ապահովելու համար վերոնշյալ ծրագրային դրույթի կատարումը։ |