Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    ՆԱԽԱԳԻԾ 

              

                                                                                                    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-------------------- 2023  ԹՎԱԿԱՆԻ  N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով  ՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 189-րդ  կետում  «ավագ»  բառը փոխարինել «հիմնական»   բառով:

  1. Սահմանել, որ

1) «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության  առարկան  1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ), հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է:

2) 2023/2024 ուսումնական տարվանից ավագ  դպրոցի 10-րդ դասարանում սովորողների  ընդունելություն չի կատարվելու՝ մարման կարգով ապահովելով  11-12-րդ դասարանների սովորողների բնականոն  ուսումնառությունը:

3) «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական  դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է   «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:

  1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ» «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին Հայաստանի Հանրապետության   Կոտայքի մարզպետի հետ համատեղ ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա  ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման  աշխատանքների կատարումը,  ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և  հանձնման – ընդունման ակտը:
  3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո  երկամսյա  ժամկետում ապահովել՝   «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  կանո­նա­դրու­թյան հաստատումը:
  4. Սահմանել, որ «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարման ու պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Աբովյանի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:       

 

 

 

                                                                                               ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ`                                                                           Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

  • Քննարկվել է

    06.06.2023 - 22.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2398

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Դավիթ Վանյան

21.06.2023

Ողջունելի է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նախագիծը, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո, ցանկանում եմ ներկայացնել մի քանի մտահոգիչ հարցերի վերաբերյալ առաջարկություններ... 1. Դպրոցի ազատ մասնաշենքում են գտնվում Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ՝ 1522 աշակերտով , ուսուցչական համակազմով: Դպրոցը գտնվում է Սարալանջ թաղամասում, որտեղ 700մ հեռավորության վրա գտնվում է նաև Աբովյանի թիվ 8 հիմնկան դպրոցը 490 աշակերտներով: Ստացվում է այնպես, որ այս պահին Սարալանջ թաղամասում գտնվելու է 3 հիմնական դպրոց: 2. Շրջանառվող նախագծով դպրոցը դադարեցնելու է 2023-2024 ուստարվա 10-րդ դասարանցիների ընդունելությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել է 1-ին դասարանցիների հայտագրումը, և դպրոցը դեռևս չունի հիմնական դպրոցի կարգավիճակ և ընդգրկված չէ 1-ին դասարանցիների հայտագրման համակարգում, ամենայն հավանականությամբ դպրոցը չի կարողանալու ընդունել 1-ին դասարանցիների: Ստացվում է, որ դպրոցը ունենալու է 11-րդ, 12-րդ դասարաններ և լավագույն դեպքում նաև 1 առաջին դասարան,և դպրոցի ուսուցիչները կանգնելու են կրճատման վտանգի առաջ: Հաշվի առնելով, որ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը 2024 թ –ին տեղափոխվելու է իրենց վերակառուցված դպրոց, առաջարկում եմ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցին թույլ տալ բացի 1-9-րդ դասարանների ընդունելությունից, հայտարարել նաև 10-րդ դասարանցիների ընդունելություն: Հաշվի առնելով առաջարկը ՝ կխուսափենք ուսուցիչների կրճատումից և դպրոցը կունենա ժամանակ պատշաճ ձևով հանրությանը իրազեկելու դպրոցի նոր կարգավիճակի մասին:

Տեսնել ավելին