Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ  ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԽԼԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԿԱՏԱԼԻԶԱՏՈՐՆԵՐԻ ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ  ԹԱՓՈՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։

2 Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N1932-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս /  Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի հունիսի 25-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է ևս 6 ամիս ժամկետով երկարաձգել արտահանման  արգելքը։

 Հարկ է նշել, որ ըստ դիտարկումների, նշված արգելքի կիրառման ժամանակահատվածում նվազել է ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը։

3 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.6 Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ բնակչության համար էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման և շրջակա միջավայրի վրա կենցաղային կոշտ թափոնների վտանգավոր ներգործության նվազեցման նպատակով՝ թափոնների հեռացման և դրանց վերամշակմանն ուղղված ծրագրերի իրականացում։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

6 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    02.06.2023 - 17.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3407

Տպել

Առաջարկներ`

Levon Chobanyan

13.06.2023

Այս օրենք ընդունողները գիտեն , որ հիմա՝ 99% 2018 թվականից վերև մինչև 3.0 շարժիչային ծավալով մեքենաների կատալիզատորի բաչոկը լինում է ամենա դիմային մասում ու երևի գիտեք որ 99% մեքենաները դիմային մասից վնասված են գալիս , հիմա հարց ձեզ << Եթե ջարդված է կատալիզատորի բաչոկը և այդ կատալիզատորի արժեքը X գումար է , որն է լավ մարդիք վաճառեն ինչ որ չափ թեթևացնել ծախսերը , թ՞է նետեն աղբամանը >> ։ Սակայն ասեմ որ օրինակս շատ հակիրճ էր ռեալում փաստերով ավելի լուրջ օրինակներ կներկայացնեմ ։ Լևոն Չոբանյան

Արթուր Սարգսյան

12.06.2023

Բոլոր «հիմնաորումները» մտածածին են և չեն համապասախանում իրականությանը, ՀԻՄՆԱՈՐԵՄ կետ առ կետ՝ 1. Արգելք սահմանելով արտահանման վրա չի նշանակում, որ անհատը ում ավտոմեքենայի կատալիզատորը շարքից դուրս է եկել՝ փչացել է, չի հեռացնելու։ Նման մոտեցմամբ կարելի է օրինակ առգելել փոխել շարժի յուղը, քանի որ փոխված յուղը այրում են վառարաններում և անհամեմատ ավելի մեծ վնաս հասցնում շրջակա միջավայրին։ 2. Ինչ՚ է նշանակում ապօրինի շրջանարություն, եթե հիմնաորման մեջ նկատի են ունեցել ավտոմեքենաներից գողացած կատալիզատորների վաճարքը, ապա ասեմ որ դա գողացողի համար խնդիր չե վաճառել գողոնը թեկուզ և էժան գնով (բազում անձիք, անհատ ձեռնարկատերեր, իրավաբանական անձիք զբաղվում են կատալիզատորի առք ու վաճարքով, ուղղակի պետք է կարգաորել ոլորտը և մեր ընկերության կողմից ՝ ԱՎՏՈԿԱՏ ՍՊԸ, Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքին դեր մարտ ամսին ներկայացվել է ոլորտի կարգաորման փաթեթ, որը մինչ օրս մնացել է անպատասխան), նման տրամաբանությամբ կարելի է արգելել օրինակ Ոսկու արտահանումը, որը կազմում է Հայաստանում գողացված ապրանքերի ահռելի բաժինը։ Եթե ավտոմեքենայի հետ կապված, ապա գողանում են ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ սկսած հենց մեքենայից, լույսարձակներից (ֆառեր), մարտկոցներից (ակումլյատոր) և այլն, նշանակում է առգելել ամեն ինչի արտահանումը՝ ՆՈՐՄԱԼ ՉԷ: 3. Եթե օգտագործված կատալիզատորի թափոնները չթուլատրվի արտահանել, ապա այն Հայաստանում կհանդիսանա կոշտ և ծանր մետաղներ պարունակող թափոն, որը Հայաստանում կիրարություն չունի։ 4. Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից, պատասխանեմ՝ Էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսը և արտահանումը խթանելու փոխարեն 6 ամիս է գլխատել է այս ոլորտը՝ զրկելով բազմաթիվ մարդկանց եկամուտից, և ցանկանում է ևս 6 ամսով երկարազգել։ 5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն պետք է լիներ, քանի որ մինչ արգելք դնելը արտահանման վրա, պետք է ձեռնարկվեր միջոցներ տվյալ ապրանքը տեղում վերամշակվելու, որի ուղղությամբ ոչինչ չի արվել։ 6. Պետական բյուջե այս 6 ամիսների ընտացքում ուղղակի չի վճարվել միլոնաոր հարկեր արտահանման հետ կապված՝ օրինակ միայն մեր ընկերութունը 5 ամսվա ընթացքու 01.07.2022-25.11.2022թ պետական բյուջե է վճարել 4 300 000 դրամ միայն արտահանումից գոյացած հարկ, իսկ 25.11.2022-15.12.2022՝ մինչ արտահանման արգելքը քաղաքացիներից Օրինական ձերք է բերել 830 կգ օգկագործված կատալիզատորի թափոն, որը արգելքի պատճառով չենք կարողացել արտահանել, որի արդյունքոմ և կրել ենք միլոնաոր դրամների վնասներ և բյուջե չի վճարվել մոտ 1 200 000 դրամ հարկ։ Վերջին 6 ամսվա ընթացքում ոչ մի դրամ արտահանման համար ոչ մի ընկերություն չի վճարել։ Եզրափակելով խոսքս ասեմ, որ այս արգելքով վնաս են կրում բոլորը՝ քաղաքացին փչացած կատալիզատորը վաճառում է մի քանի անգամ էժան իրական արժեից, ոլորտը օրինական դաշտից կամաց-կամաց կտեղապոխվի ստվերային դաշտ, իսկ պետական բյուջե չեն վճարվի միլոնաոր կամ միլարդավոր հարկեր, որոնք կառաջանային արտահանման հետևանքով։

Տեսնել ավելին