ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N932-Լ որոշմումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը շարունակական դարձնելու նպատակով։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։ Նախատեսվում է միջոցառումն իրականացնել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Միջոցառման իրականացման նախորդ ժամանակահատվածի արդյունքներից ելնելով նպատակահարմար է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի մեկնարկի (2022 թվականի հուլիս ամսվա) համեմատ 2023 թվականի ապրիլ ամսին գործարքների թիվը ավելացել է 4.8 անգամ, ծավալները՝ 7.8 անգամ:
Հարկ է նշել, որ միջոցառման շահառուների թիվը 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 107926 (նախորդ մասվա նկատմամբ աճը կազմել է 8%)։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամատային հարկի) միջին ամսականը 2022 թվականին կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թվականի ապրիլին՝ 3281 դրամ:
2023 թվականի հունվար-ապրիլ ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 1.2 մլրդ դրամ (առանց եկամատային հարկի)։
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։
2. Կարգավորման առարկան
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը շարունակել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծով ապահովվում է ՀՀ Վարչապետի հանձնարարականի կատարումը՝ կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնելով շարունակական՝ միջոցառման վերջնաժամկետ սահմանելով 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6 գլխի 1-ին պարբերությունից, այն է՝ «Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, վերացնել ծայրահեղ աղքատությունը»:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում տեղի կունենան ծախսերի ավելացում:
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով երկրորդ կիսամյակի համար նշված միջոցառման իրականացման համար ծախսեր նախատեսված չեն։
Հարկ է նկատի ունենալ, որ շահառուների թիվը, անկանխիկ գործառնությունների ծավալները և 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի գումարը ամսեամիս ավելանում են։
Ըստ այդմ, 2023 թվականի երկրորդ կիսամյակի համար կանխատեսվում է 3.5-4.1 մլրդ դրամ։
Միջոցառման շրջանակներում՝ 2023 թվականի երկրորդ կիսամյակի համար նշված միջոցառման իրականացման համար հետվճարը կատարելու, եկամտային հարկը վճարելու համար, ինչպես նաև միջոցառմանը նոր բանկեր ավելանալու կամ կենսաթոշակների և նպաստների չափերն ավելանալու դեպքում հարկ կլինի հատկացնել լրացուցիչ միջոցներ։