Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ 1995 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՕ-16 օրենքի (այսուհետև՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը և կացության վկայականի նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «2023 թվականի դեպտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր՝ 8.1 մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8․1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով oրինականացնել Հայաստանի Հանրապետությունում իր բնակությունը կամ դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից։»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
« » 2023 թ.
ք․ ԵՐԵՎԱՆ
-
Քննարկվել է
24.05.2023 - 08.06.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Միգրացիա և քաղաքացիություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2691
Տպել