«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի
N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1-ին և 26-րդ հոդվածի 4-րդ մասերում կատարված լրացումը և փոփոխությունը ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի §Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին¦ N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ իրացնելու, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ կարգավորիչ օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաև այն քաղաքացիները և պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով նշված մասում կատարված լրացման արդյունքում նախատեսվել է, որ այդ պարտականությունը տարածվում է հայտարարված զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի ընթացքում համապատասխան տարիքը լրացող քաղաքացիների վրա, իսկ զինված ուժերի համալրման ժամկետը սահմանվում է համապատասխան զորակոչը հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ: Փոփոխություն է կատարվել նաև օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում և սահմանվել է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում: Օրենքում կատարված լրացման և փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել այդ կարգավորումները ներառել նաև որոշման համապատասխան դրույթներում: Բացի այդ, որոշման մեջ իրացվում են «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 07.07.2022 ՀՕ-334-Ն oրենքով ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 07.12.2022 ՀՕ-515-Ն օրենքով կատարված փոփոխությունները, որոնց համաձայն հստակեցվում է որոշման ընդունման հիմք հանդիսացող «Պաշտպանության մասին» օրենքի համապատասխան հոդվածին տրվող հղումը, ինչպես նաև դադարեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ այլևս չգործող դրույթների վերաբերյալ կարգավորումների գործողությունը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի դրույթները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են կարգավորիչ օրենքների պահանջներին:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
17.05.2023 - 02.06.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1945
Տպել