Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...... Լ

 

ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հաստատել՝

1) Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Քննարկվել է

    04.05.2023 - 20.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4618

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

04.05.2023

1. Կատարված է շատ մեծ աշխատանք, որի համար շնորհակալություն` սակայն ողջ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրում չգտա գետ մեկ տող օդի որակի մասին, առավելապես ք. Երեւանում հաշվի առնելով անկանոն շինարարությունները (տարբեր էլիտար թաղամասերի) վերջին 3 տարում օդի որակը բավականին ցածր է, ինչը իր հերթին կարող է բերել տարբեր հիվանդությունների ՀՀ քաղաքացիների եւ հյուրերի մոտ, առաջարկում եմ դիտարկել նաեւ այս խնդիրը։ 2.Ռազմավարության մեջ տեսա մի այսպիսի նախադասություն "ք. Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցում" կխնդրեի պարզաբանել թե ի՞նչ նկատի ունեք։ 3. Քիմիական, ճառագայթային, կենսաբանական եւ միջուկային ռիսկերի նվազեցման շրջանակներում առաջարկում եմ դիտարկել նաեւ "հարեւան" երկրներում (իրականում թշնամիների) ռազմավարական ծրագրերը. օրինակ` թուրքիայի նոր ատոմային էլեկտրակայանների հնարավոր վթարների ժամանակ (առավելապես որ Ակկույու ԱԷԿ-ը գտնվում է երկրաշարժերի էպիկենտրանից 16ից 20 կմ ի վրա) ազդեցությունը ՀՀ-ի տարածքների վրա։ 4.թշնամիների կողմից քաղաքացիական բնակչության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անտառածածկ տարածքների ոչնչացման նպատակով քիմիական զենքի կիրարկման ազդեցության գնահատումը նույնպես անհարժեշտ միջոցառում է (հաշվի առնելով արդեն իսկ նման վայրագության առկա փորձը 44 օրյա պատերազմի ընթացքում)։ Շնորհակալություն։

Տեսնել ավելին