Հիշել նախագիծը
«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը սահմանելու մասին»
-
7 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արա Սաղումյան 05.05.2023 10:11:45 | ԿԱՐԳ-ի II.ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ-ը բաժնի 2-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. • Սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և հանրային ծառայությունների համարանիշը (բացակայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը), անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը: | Ընդունվել է ի գիտություն |