Հիշել նախագիծը

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Oրենքի 17-րդ հոդվածում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ կնախատեսվի, որ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերում ռադիոհաճախականություններ օգտագործելու համար թույլտվության չի պահանջվում:

Միևնույն ժամանակ, օրենքի 42-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ բացի առկա կարգավորմամբ սահմանված՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից դրանք սպառողներին տրամադրելու, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում այլ օպերատորներին փոխանցելու դեպքերի, նախատեսվում է համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի համար սահմանել նաև այլ անձանց (վիրտուալ օպերատորներին) այդ համարը կամ կոդը տրամադրելու իրավասություն, իսկ օրենքի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ հստակեցնել կարգավորող մարմնի գործառույթը՝ համարի ու կոդերի, ինչպես նաև հաճախականության օգտագործման համար չափանիշներ և ընթացակարգեր (ներառյալ՝ hամարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի դեպքերն ու կարգը սահմանող) ամրագրելու մասով՝ օրենքով նախատեսվող փոփոխություններից բխող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով։     

  • Քննարկվել է

    02.05.2023 - 17.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2881

Տպել