Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ժաննա Ֆաֆուրյան 11.05.2023 13:53:21 | Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ նախագծի մշակման ժամանակ հաշվի առնել սույն դրույթները․ 1. Կողմնակի անտառօգտագործման զարգացման շնորհիվ ոլորտի հավելյալ եկամուտների ապահովման նպատակով առաջարկում եմ շեշտադրում կատարել զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն հավելյալ եկամուտներ և ճանաչողություն է ապահովում և՛ ոլորտին, և՛ երկրին։ Այս նպատակի իրագործման համար առաջարկում եմ նաև նախատեսել հողերի վարձակալության տրամադրման մոտեցման փոփոխություն։ 2. Խնդրում եմ հստակեցնել պաշտպանական անտառաշերտերի և անտառմելիորատիվ տնկարկների հիմնադրման վերաբերյալ մանրամասներ, այսինքն, արդյո՞ք դրանք նախատեսվում է հիմնել միայն անտառային հողերում, թե նաև այլ նշանակության՝ համայնքային, մասնավոր։ Եթե այն ճանաչվել է որպես ռազմավարական խնդիր, առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ խրախուսական մեխանիզմներ են կիրառվելու։ 3. Առաջարկում եմ, որ սույն փաստաթուղթը շեշտադրումներ անի անտառային լանդշաֆտների վերականգնման առաջնահերթ ուղղությունների և մոտեցումների վերաբերյալ, որն էլ կծառայի միջազգային և տեղական կազմակերպություններին կողմնորոշվելու իրենց գործողություններում։ Նման տվյալներ առկա են «Անտառային լանդշաֆտների վերականգնման հնարավորությունների գնահատում-Հայաստան» հետազոտության հաշվետվության մեջ։ 4. Առաջարկում եմ նյութում հստակեցնել ժամանակակից տեխնոլոգիաների դերը անտառային ոլորտի խնդիրների կարգավորման գործում, մասնավորապես՝ ԱՏՀ տեխնոլոգիաների, տնկման ժամանակակից տեխնոլոգիաների կամ անտառային գենետիկայի նշանակությունը։ | 1․ Նախագծում արդեն իսկ անդրադարձ է կատարված զբոսաշրջության կազամկերպման խնդրին, այդ նպատակով նախատեսվել է անտառկառավարման պլաններում ևս անդրադարնալ համապատասխան վայրերի առանձնացման խնդրին։ Անտառօգտագործման տեսակները պետք է գտնվեն հավասարակշրված վիճակում, քանի որ զբոսաշրջության ծավալների աճը կարող է պատճառ հանդիսանալ մարդածին ծանրաբերնվածության ավելացմանը։ Անտառօգտագործման տրամադրման մոտեցման ևս մեկ ձև է նախատեսվում «պետություն – մասնավոր համագործակցության ձևաչափի ներդրմամբ։ 2․ Դաշտապաշտպան, ինչպես նաև անտառմելորատիվ տնկիների հիմնադրումը չի կարող սահմանափակվել միայն անտառային նշանակության հողերով, այլ նշանակության հողերում աշխատանքների իրականացումը կպահանջի նաև բազմակողմանի համաձայնություններ և ներդրումներ։ Խրախուսման մեխանիզմների կարգավորումը ներկայացված նախագծի շրջանակներից դուրս է։ 3․ Սույն նախագծով կարևոր է համարվում անտառային ռազմավարական ողղությունների հավասարակշրման, պահպանման սկզբունքը։ 4․ Նախագծի 5․11-րդ բաժնում ներկայացվում են անտառային գիտության և կրթության հետ կապված կարևորագույն մոտեցումները այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ։ | Չի կատարվել |